ԵՄ-ն ընդլայնել է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ ցուցակում ներառելով 7 նախարարի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը ընդլայնել է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները՝ ցանկի մեջ ներառելով ևս մի քանի կառավարության անդամ պաշտոնյայի, այս մասին ասված է ԵՄ պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նոր պատժամիջոցները ԵՄ-ն սահմանել է Սիրիայի կառավարության նախարարների կաբինետում որոշ կադրային փոփոխությունների հետ կապված:
Հայտնի է, որ ներկա պահին պատժամիջոցների ցուցակում առկա է 277 ֆիզիկական և 72 իրավաբանական անձի անուն: Նրանց շարքում կա 7 նախարար:
Հիշեցնենք, որ Սիրիայի դեմ պատժամիջոցները ԵՄ-ն սկսել է կիրառել 2011 թվականի դեկտեմբերից ի վեր, դրանք պարբերաբար վերանայվում են տարեկան կտրվածքով:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



