«Մանչեսթեր Յունայթեդը» կորուստներ ունի ՊՍԺ-ի հետ պատասխան խաղից առաջ
ՍՊՈՐՏ
«Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ կորուստներով է պատրաստվում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Պարի Սեն Ժերմենի» հետ պատասխան հանդիպմանը:
Manchester Evening News-ը հաղորդում է, որ «կարմիր սատանաների» հարձակվող Անտոնի Մարսիալը չի հասցրել ապաքինվել վնասվածքից և կմնա ակումբի բազայում: Հանդիպումը բաց կթողնեն նաև կիսապաշտպաններ Նեմանյա Մատիչը, Խուան Մատան և Ջեսի Լինգարդը, որոնք ևս պատրաստ չեն խաղադաշտ դուրս գալ:
Հիշեցնենք նաև, որ ՄՅՈւ-ի կազմում բացակայելու է Պոլ Պոգբան, որը կարմիր քարտ է ստացել թիմերի միջև կայացած առաջին խաղում:
«Պարի Սեն Ժերմեն»-«Մանչեսթեր Յունայթեդ» պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 6-ին, Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում: Մանչեսթերում կայացած խաղում առաջին խաղում ՊՍԺ-ն 2:0 հաշվով հաղթանակ է տոնել:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



