Մեքենան հայտնվել է Սևանա լճում. կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 14-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «ՎԱԶ 2107» մակնիշի T216AB123 պետհամարանիշի (վարորդ' Ս. Ա., ծնվ. 1963 թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Ս. Ա.-ին և ուղևոր' 1985 թ. ծնված Ա. Հ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Սեվանի բժշկական կենտրոն:
Բժիշկները Ս. Ա.-ի վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Հ.-ինը՝ միջին ծանրության:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



