Չելյաբինսկում 47 երեխայի տեղափոխող ավտոբուսը հայտնվել է ճանապարհամերձ առվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզում 47 երեխայի տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ճանապարհամերձ առվում: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով մարզային իշխանություններին, տուժողներ չկան:
Դաշնային ավտոճանապարհների վարչության տվյալներով՝ երեխաներին տեղափոխող ավտոբուսը ձյան տեղումների պատճառով է հայտնվել ճանապարհից դուրս:
Երեխաներին տեղափոխող ավտոբուսը, փորձելով խուսափել վթարից, խցանվել էր առվում: Երեխաների կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում: Այս պահին ավտոբուսը շարունակում է երթևեկությունը դեպի նախատեսված վայր: Նշվում է, որ ավտոբուսը Սատկա քաղաքից ուղևորվելիս է եղել Չելյաբինսկ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



