Երևանում մեքենան բախվել է բենզալցակայանի սյանը. վարորդը հոսպիտալացվել է. shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Porsche Cayenne մակնիշի 33 AA 330 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում բախվել է CPS բենզալցակայանի երկաթբետոնե սյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել CPS բենզալցակայանի աշխատակիցներն ու Ճանապարհային ոստիկանության ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:



