Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գարնանը» հաջորդեց պատասխան «աշունը», կամ տոլեռանտության հետևանքները

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Անշուշտ, Ֆրանսիայում 180-ից ավելի անմեղ մարդկանց զոհվելու փաստը ցավալի է ու ողբերգական, քանի որ այդ մարդիկ ոչ մի կերպ մեղավոր չէին իրենց երկրի իշխանությունների վարած սխալ քաղաքականության համար, սակայն փաստացի վճարեցին դրա համար իրենց կյանքի գնով: Ոչինչ հենց այնպես չի լինում, ամեն ինչ ունենում է իր նախապատմությունը, պատճառները: «Արաբական գարունները», որոնց կազմակերպիչների կազմում Ֆրանսիայի իշխանությունները միշտ առանցքային դեր են ունեցել, բնականաբար կարող էին ենթադրել, որ «գարնանը» կարող է հաջորդել պատասխան «աշունը»:

Ցավոք, այդպես էլ եղավ: Տարիներ շարունակ Ֆրանսիայի իշխանությունները ԱՄՆ-ի ազդեցության տակ գտնվելով՝ աջակցեցին Սիրիայի ընդդիմությանը Բաշար Ասադի դեմ պայքարելու հարցում, այն դեպքում, երբ Սիրիայի նախագահ Ասադը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միակ ռեալ կանգնած ուժն է, և ԻՊ կոչվող այդ չարիքին հաղթելու ամենաիրատեսական ճանապարհը Ասադին աջակցելն է, այլ ոչ թե նրա դեմ պայքարելը: Ռուսաստանը դա գիտակցում է և անում, մնում է՝ Եվրոպան գիտակցի, կամ էլ պարզապես թուլացնի իր նկատմամբ ԱՄՆ-ի ազդեցությունը և գոնե որոշ հարցերում համագործակցի նաև Ռուսաստանի հետ՝ ելնելով իրենց իսկ շահերից, իրենց իսկ անվտանգության համար:

Կարծում եմ, այս ցնցումը կստիպի Ֆրանսիայի իշխանություններին վերանայել իրենց դիրքորոշումը Սիրիայի հարցում և չմոռանալ, որ ԱՄՆ-ի շահերը պաշտպանելուց բացի իրենք ունեն նաև սեփական ժողովրդի շահերը պաշտպանելու խնդիր, իսկ սեփական ժողովուրդը դառնում է իրենց իսկ վարած սխալ քաղաքականության արդյունքում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհը: Կարելի է ակնկալել, որ ելնելով սեփական երկրի անվտանգության խնդրից, մոտ ապագայում կնկատենք Ֆրանսիայի իշխանությունների դիրքորոշման փոփոխություն՝ Սիրիայի և Մերձավոր Արևելքի հետ կապված հարցերում:

Տեղի ունեցած ողբերգությունը մյուս կողմից էլ կարելի համարել չափից ավելի մեծ տոլեռանտության հետևանք: Կարծում եմ, շատերը կհամաձայնվեն, որ Ֆրասիայի հանդուրժողականությունը իր երկիր լցվող միգրանտների, մասնավորապես մահմեդականների հանդեպ, անցել էր անհրաժեշտ սահմանները: Այս հարցում նույնպես Ֆրանսիայի իշխանությունները մտածելու շատ բան ունեն:

Կարեն Վարդանյան

Past.am, վերլուծաբան

Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը