Ամերիկյան օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ամերիկյան Նյուարկ քաղաքի (Նյու Ջերսի նահանգ) միջազգային օդանավակայանում երկու ինքնաթիռ թևերի հատվածով բախվել են միմյանց:
Ինչպես հաղորդում է Fox News-ը՝ մեջբերելով օդանավակայանի հաղորդագրությունը, միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Բախումը տեղի է ունեցել շաբաթ՝ տեղի ժամանակով 07:00-ին (16:00 երևանյան): Southwest Airlines ավիաընկերության օդանավը բախվել է կայանված ինքնաթիռին:
Նշվում է, որ ուղևորներին վերագրանցում են այլ չվերթով թռչելու համար: Կատարվածի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Օդանավակայանը նախազգուշացրել է ուղևորներին, որ մի քան չվերթներ կհետաձգվեն՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



