Ֆրանսիայում սկսվել է «դեղին անթև բաճկոնների» թվով 16-րդ մեծամասշտաբ ակցիան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ֆրանսիայում մեկնարկել է «դեղին անթև բաճկոնների» թվով արդեն 16-րդ բողոքի մեծամասշտաբ ակցիան, այս մասին հաղորդում է INTERFAX-ը:
Նշվում է, որ բացի մայրաքաղաքից բողոքի երթեր են անցկացվում նաև Լիոն, Լիլլա, Մարսել, Բորդո, Թուլուզ և մի շարք այլ քաղաքներում: Նշվում է, որ իրավապահները պատրաստված են ցուցարարների հնարավոր «չարաշահումների» դեպքում համապատասխան գործողությունների:
Անվտանգության նկատառումներից ելնելով մետաղե ցանկապատ է տեղադրվել Ելիսեյան պալատի մոտակայքում, վաղ առավոտից դադարեցվել է Փարիզի մետրոյի կայարաններից 5-ի աշխատանքը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաներն իր հերթին զգուշացրել է. «Եթե որևէ մեկը կարծում է, թե կարող է առավելության հասնել իրավապահների նկատմամբ՝ սխալվում է»:
Նա նաև խոստացել է, որ ամեն իրավախախտ կպատժվի:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



