Վարդենյաց լեռնանցքը փակ է, Մեղրիի ճանապարհին բուք է․ ԱԻՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 2-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դժվարանցանելի են Կարմիրի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Լոռու մարզի Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 17-20-րդ կմ-երին, Սպիտակի ոլորաններում և Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում է ձյուն:
Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում բուք է:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:



