Երեւանում կիսակառույց շենքի վերելակը պոկվել է․ կա 3 տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 1-ին, ժամը 18:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 58/1 շենքի վերելակը պոկվել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Հ. Հ.-ն (ծնված 1985 թ.) և Ա. Ս.-ն (ծնված 1986 թ.) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ:
Փրկարարները Ն. Պ.-ին (ծնված 1971 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:



