Երևան, 11.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ են առաջանում օզոնային ճեղքեր, և ո՞ւմ էր պետք «օզոնային առասպելը»

ԼԱՅՖ

Մենք գիտենք, որ...

Մենք գիտենք, որ բևեռային շրջանների օզոնային ճեղքերը առաջացել են մարդու կենսագործունեության արդյունքում մթնոլորտ որոշակի նյութերի արտանետումների արդյունքում։

Իրականում այնքան էլ այդպես չէ։

Այս տարածված մոլորությունը «կանաչների» հերթական առասպելներից մեկն է։ Ընդ որում, այս առասպելը ունակ է ժխտել անգամ ցանկացած դպրոցական, որը աշխարհագրության և քիմիայի դասերից չի փախել։ Օզոնային շերտը օզոնից կազմված շերտ է, որը գտնվում է մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում և որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը։ Քիմիայի դպրոցական դասագրքից մենք գիտենք, որ օզոնը թթվածնի ալլոտրոպ մոդիֆիկացիան է, այսինքն, եթե թթվածնում Օ-ն երկուսն է, օզոնում երեքն է։ Օզոն կարող է առաջանալ տարբեր կերպ, բայց բնության մեջ ամենատարածվածն այն է, երբ թթվածինը կլանում է 175-200 նանոմետր և 280-315 նանոմետր ալիքի երկարությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթներ և վերածվում օզոնի, ընդ որում, օզոնն ինքը ևս ունի 200-280 նանոմետր ալիքի երկարությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթներ կլանելու հատկություն։ Հենց այդ կերպ էլ հեռավոր ժամանակներում (մոտ 2 միլիարդ տարի առաջ) առաջացել է երկրագունդը ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող օզոնային շերտը և, ի դեպ, նույն կերպ էլ շարունակում է առաջանալ։ Ընդ որում, այս ամբողջ ասածից միանգամից պարզ է դառնում, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների առնվազն կեսը կլանում է ոչ թե օզոնը, այլ թթվածինը, իսկ դրա արդյունքում առաջացած օզոնը ընդամենը կողմնակի արդյունք է։ Իսկ ի՞նչ է կատարվում ուլտրամանուշակագույն ճառագայթներ կլանած օզոնի հետ. շատ պարզ է, այն ընդամենը վերածվում է թթվածնի։ Ստացվում է, որ մթնոլորտի վերին շերտերում տեղի է ունենում ցիկլիկ հավասարակշռված գործընթաց՝ որոշակի երկարության ուլտրամանուշակագույն ալիքներ կլանում է օզոնը՝ վերածվելով թթվածնի, իսկ որոշակի երկարության ալիքներ էլ կլանում է թթվածինը՝ վերածվելով օզոնի։ Այս ամենից հետևում է պարզ և տրամաբանական եզրակացություն. որպեսզի ամբողջությամբ քայքայվի օզոնային շերտը՝ պետք է մթնոլորտը զրկել թթվածնից։ Առասպելը, որ մարդու գործունեությունը բերել է օզոնային ճեղքերի առաջացման, շատ կարող է ճշմարտանման թվալ մի քանի պատճառներով։ Առաջին հերթին այն հիմնված է հենց օզոնային ճեղքերի առկայության վրա, որոնք իրոք կան։ Երկրորդ հերթին մարդու կողմից ստեղծված որոշ նյութեր իրոք կարող են նպաստել այդ ճեղքերի առաջացմանը, իսկ եթե այդպես է, ապա ոչ մասնագետների մոտ այդ առիթով ընդհանրապես կասկածներ չեն կարող լինել՝ բավական է միայն նայել մթնոլորտ արտանետումների ավելացման և օզոնային ճեղքի աճման դինամիկային։ Իրականում ոչ մեկը իրեն նեղություն չի տալիս մտածել, որ այդ երկու ցուցանիշների համընկնումը կարող է ընդամենը պատահականություն լինել։ Իրականում ոչ մեկը չի փորձում հաշվարկել, ասենք, ֆրեոնից օզոնի քայքայման և միաժամանակ նոր օզոնի առաջացման դինամիկան։ Այնինչ իրոք պետք է։ Եթե դա կատարվի, անմիջապես կպարզվի, թե ինչ մեծ ազդեցություն է ունեցել օզոնային շերտի՝ ֆրեոնից քայքայման այս մոլորությունը համաշխարհային տնտեսության վրա։ Մարդկանց կողմից արտադրված ֆրեոնը (քլոր և բրոմ պարունակող ածխաջրատ, որը օգտագործվում է սառնարաններում որպես սառցաէլեմենտ և լուծիչ), մեթանը, քլորաջրածինը և ազոտի մոնօքսիդը ինչքան էլ քայքայեն օզոնը, միևնույն է, ուլտրամանուշակագույն ճառագայթները, ազդելով թթվածնի վրա, այն կվերածեն օզոնի, քանի որ այդ նյութերը ոչ ճառագայթների և ոչ էլ թթվածնի վրա չեն ազդում։ Իսկ մթնոլորտում թթվածինը չի կարող պակասել, քանի որ բույսերը, ջրիմուռները և պլանկտոնը այն մի քանի հազար անգամ ավելի շատ են արտադրում, քան ծախսում է մարդը։ Միևնույն ժամանակ հաշվի առնենք, որ «օզոնային ճեղք» արտահայտությունը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ իրականում առկա է միայն որոշակի բարակած օզոնային շերտի առկայությամբ տարածքներ, ընդ որում, այդ տարածքները գտնվում են մի կողմից՝ ուղղակի Անտարկտիդայի վրա, իսկ մյուս կողմից՝ Արկտիկայի վրա, այսինքն՝ բևեռներում։ Իհարկե, լինում են նաև օզոնային շերտի նաև ժամանակավոր բարակացումներ, որոնք շատ անկայուն են և շատ արագ վերականգնվում են։ Իսկ բևեռային օզոնային ճեղքերի հարցով ամեն ինչ պարզ է՝ նրանք պիտի լինեին, քանի որ այնտեղ արև և, հետևաբար, ուլտրամանուշակագույն ճառագայթներ քիչ են լինում։ Ընդ որում, անգամ բևեռներում է նկատվում օզոնային ճեղքի աճ կամ փոքրացում՝ կապված տարվա եղանակի հետ, քանի որ օզոնը խիստ անկայուն միացություն է և քայքայվում է անգամ առանց մարդու կողմից արտանետված որևէ նյութի ազդեցության։

Ի վերջո, ո՞ւմ էր պետք այս «օզոնային առասպելը»։ Իրականում այս հարցի պատասխանը շատ պարզ է։ Բանն այն է, որ 1985 թվականին ապացուցվեց Անտարկտիդայի գլխին մշտական օզոնային ճեղքի առկայությունը, իսկ 1986 թվականին ամերիկյան «Դյուպոն» ընկերությունը սկսեց նոր սերնդի սառցաէլեմենտների՝ քլոր չպարունակող ֆտորաջրածինների արտադրություն։ Սա, իհարկե, առավել էժան սառցաէլեմենտ էր, բայց պետք էր առաջ տանել դրա արտադրությունը։ «Դյուպոնը» սկսեց ֆինանսավորել ԶԼՄ-ներին , «կանաչներին» և որոշ օդերևութաբանների , որոնք էլ առաջ մղեցին «օզոնային առասպելը»։ Արդյունքները չուշացան։ 1987 թվականին Մոնրեալում ստորագրվեց որոշում, որը սահմանափակում էր օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը։ Սա բերեց ֆրեոն արտադրող մի շարք ընկերությունների սնանկացման, իսկ «Դյուպոնը» դարձավ սառցաէլեմենտների արտադրության մոնոպոլիստ։

Ի դեպ, «Դյուպոնի» կառուցած այս «օզոնային առասպելը» շատ սրընթաց էր տարածվում, և դրա արդյունքում էլ ստացվել է այնպիսի չմշակված առասպել, որը կարող է ժխտել անգամ ուշադիր դպրոցականը։ Բայց, այնուամենայնիվ, այս մոլորությունը շարունակում է մնալ։ Ի դեպ, 1987 թվականից ֆրեոնների արտադրությունը կրճատվել է մի քանի հազար անգամ, բայց օզոնային ճեղքի վրա դա ոչ մի կերպ չի ազդել։ Հետևություններ կատարեք ինքներդ։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Ինչպես մարդիկ որոշեցին կերակուր պատրաստել հենց կենդանու կաշվի մեջ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հուլիսի). Սկսվել են տավուշյան բախումները. «Փաստ»Վրաստանում 15-ամյա ադրբեջանցուն դшնակահարել են մայրենի լեզվով խոսելու համար Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ»Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՈ՞վ կդառնա նախարար, ով կմնա առանց պաշտոնի․ առաջիկա օրերի գլխավոր ինտրիգըՋուր չի լինի մինչեւ 18:00-ն․ հասցեներ Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿՈչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ»Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումՀրդեհ Մայակովսկի բնակավայրում․ ինչ է հայտնի Իշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա ԿոստանյանԻնչ են վկայում վերջին դատական որոշումները Հայաստանի քաղաքական կյանքումՀամընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին 1000 հրթիռներ լիցքավորված են և ուղղված են Իրանի վրա․ Թրամփ «ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցում«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանԽուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալներ ձերբակալվել են Երկու տարեկան աղջիկը մահացել է, երբ դայակը նրան մոռացել է շոգ մեքենայի մեջՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԲուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»«Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՊայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոնԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՌուսաստանից, Ադրբեջանի տարածքով, հեղուկ գազ և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՄատենադարանի պատվիրակությունը ժամանել է Սուրբ Ղազար կղզիՍև հաղարջ. օգուտներ, վնասներ և հակացուցումներԵղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակՆորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր