Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ար­թուր Հա­կո­բյան. «Նախ պետք է մտա­ծես մար­դու ապ­րե­լու մա­սին, որ հա­ցին կա­րոտ չմնա, չթող­նի եր­կիրն ու գնա»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստի» հյուրը դերասան Արթուր Հակոբյանն է, ում հետ զրուցել ենք մշակույթին առնչվող մի շարք թեմաների, ինչպես նաև ոլորտին անհրաժեշտ քաղաքականության մասին:

Այդ որոշումն անպայման պետք է օգուտ բերի

Մեզ հետ զրույցն Արթուր Հակոբյանը սկսում է կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծից: Ընդգծում է՝ թեև երբեք նման հարցերն իրեն չեն հետաքրքրել, բայց այս դեպքում խնդիր է տեսնում: «Իմ կարծիքով, ավելի լավ է մշակույթի նախարարությունն ու ԿԳՆ-ն մեկ նախարարության մեջ մտնեն, քան մշակույթն ու սպորտը՝ ԿԳՆ-ի հետ մեկ նախարարության մեջ: Ես, իհարկե, սպորտին դեմ չեմ, բայց մշակույթն ու սպորտը տարբեր բևեռներ են, իսկ մշակույթն ու կրթությունը, բնականաբար, իրար հետ սերտ կապված են»,-ասաց նա:

Շարունակելով նախարարությունների միավորման թեման ու խոսելով աշխատողների հնարավոր օպտիմալացման մասին՝ դերասանը շեշտեց. «Առհասարակ, եթե ինչ-որ որոշում ժողովրդին ինչ-որ մի բանով պետք է օգուտ բերի, այն կարելի է իրագործել: Բայց այդ որոշումն անպայման պետք է օգուտ բերի: Այդ առումով կարծում եմ, որ նախ պետք է մտածես, թե մարդը ոնց պետք է ապրի, հետո նոր մտածես մշակույթն ու կրթությունը իրար միացնելու մասին, թատրոն բացել-փակելու կամ չգիտեմ ինչ անելու մասին: Իհարկե, պետական ապարատը ծանրաբեռնված է, բայց նախ պետք է մտածել մարդու ապրելու մասին, որ հացին կարոտ չմնա, չթողնի երկիրն ու գնա: Միայն դրանից հետո կարող ես մտածել՝ ինչ անես, որ տարբերակն է ավելի ցիվիլ և վերցված աշխարհի օրինակից»:

Ազգային դեմքը կկորի…

Իսկ թատրոնների հնարավոր լուծարման ու միավորումների վերաբերյալ տեղեկատվությանն Արթուր Հակոբյանն այսպես է արձագանքում. «Թող կրճատեն հյուրանոցները, սնկի պես աճող ռեստորանները և ոչ թե փակեն թատրոնները: Թատրոն չի կարելի փակել: Չի կարելի ձեռք տալ այն հիմնարկին, որտեղ մարդը կրթվում ու դաստիարակվում է: Ուրիշ բան, որ 2-5 հոգանոց կոլեկտիվով մի քանի փոքր թատրոններ միացնեն իրար, նրանց տրամադրեն մեկ դահլիճ փորձերի և ներկայացումների համար»:

Ա. Հակոբյանը շեշտեց, որ անընդունելի է նաև այն, որ ոլորտի ներկայացուցիչներն այդ ամենի մասին լրատվամիջոցներից են իմանում. «Մի քիչ ավելի կիրթ ձևեր կան: Եթե նախարարության ներկայացուցիչները չեն գնացել նրանց մոտ, ապա գոնե կարող էին կանչել նախարարություն, ասել, որ նման մտադրություն ունեն, և ոչ թե տնօրենը կամ գեղարվեստական ղեկավարը միացնի հեռուստացույցն ու մեկ էլ իմանա, որ իր թատրոնը լուծարման եզրին է: Այս ձևը քաղաքակիրթ չէ: Պետք է նախ մարդուն տեղյակ պահես, հետո նոր անակնկալի բերես: Իսկ առհասարակ, թատրոն մի փակե՛ք, ազգային դեմքը կկորի, մեղք ենք»:

Պետք է երկար մտածել

Թատրոնների մասին օրենք ունենալը դերասանն անհրաժեշտ է համարում: 

«Նման օրենք հաստատ պետք է: Օրենքի կետերով կխոսեն մարդկանց հետ: Իսկ որպեսզի չասեմ՝ իրենք շատ սխալ են, էս ի՞նչ են անում, ուղղակի կասեմ, որ նախարարության այս մոտեցումը, բոլոր դեպքերում, հապճեպ է: Նման մոտեցում որդեգրելուց առաջ երկար ժամանակ պետք է մտածել: Թատրոն բացելու համար մարդկանցից ավելի քան 5-10 տարի պահանջվեց, իսկ 10 րոպեում թատրոնը լուծարելն ինձ համար անհասկանալի է: Օրինակ, Երգի պետական թատրոնն իր տեսակով միակն է: Կիրթ երաժիշտներ են այնտեղից դուրս եկել, լուծարելու որոշում էին կայացրել, որ ի՞նչ անեին: Տեղը ի՞նչ ենք ստեղծելու, ես դա եմ ուզում հասկանալ: Ընդհանրապես դեմ եմ որևէ մշակութային օջախի փակմանը: Փակեցինք: Հետո՞: Տեղն ի՞նչ ենք ստեղծում: Ախր տեղը բաց է մնում: Դա ասեք, հետո նոր փակեք»,-նշեց նա:

Առաջին հերթին բարձրացրեք մակարդակը

Ինչ վերաբերում է առհասարակ մշակույթի ուղղություններում որակյալը դոմինանտ դարձնելու քաղաքականությանը, դերասանը նկատում է. «Իմ սուբյեկտիվ կարծիքը հետևյալն է. լինի կինո, երգարվեստ, թե ընդհանրապես արվեստի մեկ այլ ուղղություն, մեր գործիքը մենք ենք՝ մարդը: Մերը ցուցադրական արվեստ է: Ես ներկ չեմ, որ ինձ վերցնեն ու քսեն պատին, ինձ պետք է ցույց տան: Եթե իմ որակն ու տեսակը վատն է, եթե Աստծո տված շնորհը չկա, ինչ ֆիլմ ու ներկայացում ուզում է լինի, վատն է լինելու: Եթե մեր գործում Աստծո ձեռքը գլխիդ չէ, ուզում ես 100 հատ համալսարան ավարտիր, չես կարող անել: Վայ այն օրվան, երբ այս վայ դերասանիկները հանկարծ կկարողանան մտնել թատրոն: Այդ օրը կարելի է փոխել մասնագիտությունը: Պետք է պրոֆեսիոնալ մարդիկ լինեն: Ձեր գործի մեջ էլ, չէ՞, կան մարդիկ, որ գործի նրբությունները չգիտեն: Նույնն էլ մեր գործի մեջ է: Կինոյում էլ է այդպես: Անընդհատ ասում են, չէ՞, մի իջեք հանդիսատեսի մակարդակին, դուք նրա համար եք, որ բարձրացնեք այդ մակարդակը: Սա շատ կարևոր է»:

Դերասանի խնդրի, հացի ու թատրոնի տոմսի մասին

Արթուր Հակոբյանը նշում է՝ պրոֆեսիոնալ խաղընկերներ ունենալը պարտադիր է:

«Մինչև նկարահանվում եմ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ, կես մարդ եմ դառնում: Մի գուցե շատերը նույնը կմտածեն, բայց չեն ասում զուտ իրենց գործից չզրկվելու համար…

Ես հինգ տարի չնկարահանվեցի միայն իմ խոսելու համար: Իսկ «ինչ պահանջում են, դա էլ ներկայացնում ենք» ասվածը սրտի սփոփանք է: Եթե բոլորը պրոֆեսիոնալ լինեն, էլ չեն լինի «ժողովուրդն ինչ պահանջում է, դա ենք տալիս» ասողները»,-ասում է դերասանն ու միաժամանակ շեշտում, որ երբեմն ինքն է ստիպված եղել մասնակցել այնպիսի նախագծերի, որոնք այդքան էլ իր սրտով չեն եղել: 

«Հո սոված չէի թողնելու ընտանիքիս… Բայց եթե 100 հոգի հավաքվենք, կռիվ տանք, շատ բան կփոխվի: Իսկ ինչ վերաբերում է «պահանջողներին», կարծում եմ, որ նրանք փող ունեցողներն են: Բավականին կիրթ մարդկանց գիտեմ, որ չեն կարողանում թատրոնի տոմս գնել, որովհետև հաց պետք է առնեն»,-ասաց նա:

Արթուր Հակոբյանը շեշտեց՝ պետությունը պարտադիր պետք է խառնվի այս հարցերին. «Թե ինչ պետք է անի, իմ մտքի թռիչքն այդքան էլ չի հերիքի խոսել պետության բեռի մասին: Բայց որ պետականորեն մի բան պետք է անի, անկասկած է: Բոլոր ժամանակներում բոլոր նորմալ դերասանները վատ են ապրել, ինչո՞ւ: Ուրեմն՝ դա ոչ թե դերասանի, այլ պետության խնդիրն է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր Ավետիսյան2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով Ուժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում ԱԹՍ-ներով hարվածներ է հասցրել Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ․ կան զnhեր և վիրավnրներ «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին Վթար է․ ջուր չի լինելու մինչև երեկո Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց Լույս չի լինելու Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել Վրաստան