Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օրենսդ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի փա­թե­թը թույլ կտա վե­րահս­կո­ղու­թյուն իրա­կա­նաց­նել կեն­դա­նա­կան ծագ­ման սննդամ­թեր­քում հա­կա­բի­ո­տիկ­նե­րի մնա­ցոր­դա­յին առ­կա­յու­թյան նկատ­մամբ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հակամանրէային միջոցների նկատմամբ մանրէների կայունությունը արդի և գլոբալ խնդիր է ոչ միայն բժշկության, այլև անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության և գյուղատնտեսության ոլորտներում, քանի որ անասնաբուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժման, այլև կենդանու աճը խթանելու նպատակներով: Արդյունքում դեղակայուն մանրէները, սննդային շղթայի միջոցով, կարող են կենդանիներից անցնել մարդուն:

Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության, դրանց հետևանքների և առաջարկվող լուծումների շուրջ «Փաստը» զրուցել է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ: 

-Պարոն Ավետիսյան, հակամանրէային միջոցների օգտագործման, դրանց նկատմամբ կայունության խնդիրը որքանո՞վ է արդիական Հայաստանում:

-Հակամանրէային միջոցների նկատմամբ մանրէների կայունությունը ամբողջ աշխարհում կարևոր խնդիր է, քանի որ կենդանիներն անհիմն կերպով հակաբիոտիկներ ստանալով՝ ազդում են մարդու առողջության վրա: Հայաստանն էլ բացառություն չէ: Գաղտնիք չէ, որ մեր գյուղացիները որակյալ օգնության դիմել չեն ցանկանում կամ չեն էլ մտածում այդ մասին. առանց անասնաբույժի հետ խորհրդակցելու, անասնաբուժական դեղատնից գնում ու առանց հասկանալու օգտագործում են որևէ հակաբիոտիկ՝ չմտածելով դրա հետևանքների մասին: Ուստի շատ կարևոր է անասնաբուժությունում հակաբիոտիկների կիրառման կուլտուրայի ներդրումը և ավանդական բուժման մեթոդներից և դեղերից անցումը ժամանակակից մոտեցումներին: Հակաբիոտիկային բուժման դիմողը միշտ պետք է գիտակցի, որ դրանց սխալ, չգիտակցված կամ անգրագետ մոտեցմամբ կիրառումը հանգեցնում է հանրային առողջության ռիսկերի: 

-Իսկ հնարավոր չէ՞ այդ խնդիրը կարգավորել օրենսդրորեն, ունե՞ք լուծումներ: 

-Իհարկե հնարավոր է և, այո, լուծումներ ունենք: Մենք կառավարություն ենք ներկայացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի ընդունման դեպքում մենք վերահսկողություն կիրականացնենք կենդանական ծագման սննդամթերքում հակաբիոտիկների մնացորդային առկայության նկատմամբ: Առաջարկի ամենակարևոր դրույթը, թերևս, այն է, որ կեդանիների համար նախատեսված հակաբիոտիկ պարունակող կերային հավելումների մեջ այլևս բացառվի հակաբիոտիկների և հորմոնների առկայությունը: Գաղտնիք չէ, որ հանրային առողջության մակարդակով խնդիրներ կան: Ես մեր առաջնային նպատակներից մեկն եմ համարում հակաբիոտիկային կայունության դեմ անողոք պայքարը: Այս տարի նախատեսում է անցկացնել մոնիտորինգային ծրագրեր՝ ուղղված սննդամթերքում և կենդանիների կերերում հակաբիոտիկներ հայտնաբերելուն: Հատկանշական է, որ եթե անասնաբուժության ոլորտում հակաբիոտիկները կիրառվում են զուտ բուժական նպատակով, ապա անասնաբուծության ոլորտում դրանք, որպես կերային հավելումներ, օգտագործվում են բավականին հաճախակի և չկանոնակարգված կերպով: Սրա վերացմանն է ուղված օրենդրական փոփոխությունը, որ մենք առաջարկում ենք:

-Հակաբիոտիկների կայունության վտանգն, այնուամենայնիվ, վերահսկվում է, չէ՞: Ինչպե՞ս, ի՞նչ քայլեր են իրականացվում այդ ուղղությամբ:

-Այդ հարցը նախ և առաջ գյուղացու, ընտանի կենդանիներ պահողների տեղեկացվածության, խնդրի էության ու դրա դեմ պայքարելու միջոցների մասին իրազեկ լինելու խնդիր է: Նոյեմբերին հանրապետության ողջ տարածքում, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ, անցկացրել ենք սեմինարների շարք անասնաբույժների, ֆերմերների, գյուղացիների, անասնաբուժական դեղատների ներկայացուցիչների համար: Մանրամասն ներկայացրել ենք հակաբիոտիկային կայունության վտանգները, դրա դեմ պայքարելու հնարավորություններն ու միջոցները, հորդորել անպայման դիմել անասնաբույժի, զանգահարել մեզ` խորհուրդներ և ցուցումներ ստանալու համար: Նաև պարբերաբար կազմակերպելու ենք անասնաբույժների, ֆերմերների ու հակամանրէային միջոցներ վաճառողների գիտելիքները հարստացնելուն ուղղված միջոցառումներ: Տեսչական մարմնի մասնագետները նաև անհատական մոտեցում կցուցաբերեն ցանկացողներին: Ամեն ինչ կարվի՝ հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության դեմ պայքարի հնարավորությունների մասին ամենալայն տեղեկատվություն փոխանցելու համար: Հասկանում եք, եթե արագ քայլեր չձեռնարկվեն, մենք կհասնենք մի ժամանակահատվածի, որ կունենանք հակաբիոտիկների նկատմամբ կայուն միկրոֆլորա, մանրէներ, որոնք մարդու և կենդանիների օրգանիզմում կառաջացնեն այնպիսի անշրջելի հիվանդություններ և խնդիրներ, որոնց դեմն այլևս առնել չի լինի: 

Ծանոթություն - Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկների, եթե չիրականացվեն համապատասխան միջոցառումներ, մինչև 2050 թվականը աշխարհում կգրանցվի մոտ 10 մլն մահվան դեպք` պայմանավորված դեղակայուն վարակներով, իսկ դրանց տնտեսական վնասը կկազմի մոտ 100 տրլն դոլար:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան