Հաճելի տեղեկությունը հաստատվեց. Բուխարեստով տարանցիկ չվերթները՝ ապրիլի 3-ից
ՎԻԴԵՈPast.am-ն արդեն տեղեկացրել էր, որ «մեր ունեցած հավաստի տեղեկություններով, 2019 թվականի ապրիլի սկզբներից կգործեն ավիաչվերթներ նոր տարանցիկ ուղղությամբ, այն է՝ Բուխարեստով»: Եվ ահա, այս տեղեկությունն այսօր ստացավ իր պաշտոնական հաստատումը: Տարանցիկ այս չվերթներն իրականացնող SKY TEAM–ի անդամ «Տարոմ» ռումինական ավիաընկերությունից տեղեկացրեցին, որ չվերթները կսկսեն ս/թ ապրիլի 3-ից, շաբաթական 2 անգամ: Այսպիսով նոր հնարավորություններ են բացվում, ու քանի որ Բուխարեստով տարանցիկ թռիչքները լինելու են մատչելի, իսկ թռիչքների տևողությունը կրճատվելու է, նախ՝ մեծապես կշահեն մեր երկրի քաղաքացիները, ապա և էական նպաստ կբերվի դեպի Հայաստան զբոսաշրջության զարգացման գործում:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



