Հրդեհ է բռնկվել Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման տանող խոտածածկ տարածքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓետրվարի 25-ին՝ ժամը 18:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման տանող տարածքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը տարածվել է դեպի անտառածածկ տարածք: Այրվում է մոտ 200 հա խոտածածկույթ, որից մոտ 35 հա անտառածածկ տարածքում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 35 հրշեջ-փրկարար, գյուղի 25 բնակիչ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից:
Դեպքի մասին տեղեկացվել է Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթափոխի պետը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



