Հնդկաստանի հյուսիս-արևելքում ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասել է 154-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի հյուսիս-արևելյան Ասսամ նահանգում զանգվածային ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասել է 154-ի, այս մասին հաղորդում է CNN-ը:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով հոսպիտալացվել է 200 մարդ: Տուժածների մեծ մասը նահանգի թեյի պլանտացիաներում աշխատողներ են եղել:
Աղբյուրը հայտնում է, որ անօրինական ալկոհոլի մատակարարման կասկածանքով իրավապահները 30 մարդու են ձերբակալել:
«Մենք դեռ հետազոտում ենք, թե ինչպիսին է եղել խմիչքի պարունակությունը, և ինչ է խառնված եղել ալկոհոլի հետ»,- ասել է Գոլահաթ շրջանի ոստիկանության աշխատակից Մուկեշ Ագարվալը:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



