Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այս պահին լարված վիճակ է, ահաբեկիչներին են փնտրում քաղաքում. Փարիզից հայտնում են հայ հայտնիները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Aysor.am-ը գրում է.

Երեկ գիշեր՝ ուրբաթ 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում շղթայաբար յոթ պայթյուն է որոտացել. ահաբեկչության թիրախ են դարձել «Stade de France» մարզադաշտը, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական խաղը, «Բատալկան» թատրոնը, որտեղ շուրջ 1500 մարդ ունկնդրում էր «Eagles of Death Metal» խմբի համերգը և« Le Petit Cambodge» սրճարանը:

Aysor.am-ը կապ հաստատեց Ֆրանսիայի սրտում բնակվող մեր հայրենակիցներից երկուսի՝ երգչուհի Արևիկ Ալավերդյանի և երաժիշտ Մարինե Գյուլումյանի հետ:



Արևիկ Ալավերդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ահաբեկչության օջախները թեև իրենցից բավական հեռավորության վրա են եղել, սակայն դա չի մեղմել սարսափը: «Այն, ինչ կատարվեց, մեր տանը մոտ չէր, բայց ամեն դեպքում նույն քաղաքում է, ինչը, բնականաբար, սարսափեցնում է: Հատկապես, որ միաժամանակ տարբեր վայրերում են եղել ահաբեկչությունները, անմեղ մարդիկ են զոհվել: Սա մեծ դժբախտություն է բոլորիս համար»:

Երգչուհին տանն է եղել, երբ ամուսինը զանգահարել և ասել է տեղի ունեցածի մասին: «Անմիջապես լուրերը միացրեցի, դեպքի վայրից ուղիղ եթերով հեռարձակվում էր իրավիճակը: Սարսափելի էր… Փողոցները փակվել էին, ես միայն մտածում էի՝ ամուսինս կարողանա շուտ տուն գալ, որպեսզի հանգիստ լինեմ: Մեր պատուհանից ամբողջ գիշեր լսվում էին ուղղաթիռների և ոստիկանական մեքենաների ազդանշանները, Երևանից ու տարբեր երկրներից անընդհատ գրում ու զանգում էին՝ լսելով ահաբեկչության մասին այս լուրը: Փառք Աստծո՝ մեր հարազատներից կամ ծանոթներից ոչ-ոք չի տուժել, բայց ես շատ-շատ եմ ցավում բոլոր նրանց համար, ովքեր այս ահաբեկչության արդյունքում կորցրել են ընկերներ, ընտանիքի անդամներ, հարազատներ: Աստված թող համբերություն տա բոլորին»,- նշեց երգչուհին:

Նրա խոսքերով՝ այժմ Փարիզում արտակարգ իրավիճակ է հայտարարված, սահմանները փակ են, բայց տանից դուրս գալու արգելքներ չեն դրվել: «Բայց կարծում եմ՝ չեն գտնվի մարդիկ, ովքեր կցանկանան այս օրով շրջել քաղաքում: Այս պահին լարված վիճակ է,  ահաբեկիչներին են փնտրում քաղաքում, եթե չեմ սխալվում՝ մեկ-երկուսին բռնել են: Պետք է խոստովանեմ, որ շատ վախեցած եմ ու շատ անապահով եմ ինձ զգում: Մի քանի ամիս առաջ էլ նման բան եղել էր, բայց ոչ այսպիսի հետևանքներով: Հիմա ապրում ես՝ ահը սրտումդ. չգիտես՝ նրանց հաջորդ քայլը երբ և ինչ է լինելու: Սարսափելի է»,- հուզված եզրափակեց Արևիկ Ալավերդյանը:



Երաժիշտ Մարինե Գյուլումյանի տունը ահաբեկչությունից մոտ 1 ժամ հեռավորության վրա է գտնվում, սակայն ամուսինները գործի բերումով գրեթե ամեն օր Փարիզի կենտրոնում են լինում: «Մեր տոնն ավելի մոտ է նախորդ ահաբեկչության վայրին՝ 15-20 րոպեի ճանապարհ է: Սակայն մենք հաճախ ենք լինում Փարիզի կենտրոն, հատկապես ամուսինս՝ ամեն օր: Ես այս ողբերգության մասին իմացա հենց երեկոյան՝ մոտ ժամը 22։00-ին և մինչև ուշ գիշեր ուղիղ եթերով հետևում էի իրադարձությունների զարգացմանը»,-տեղեկացրեց երաժիշտը:

Նա ևս նշեց, որ արտակարգ դրություն է հայտարարված Ֆրանսիայի սրտում: «Ես առավոտյան կոնսերվատորիա տարա աղջկաս, բայց բոլորիս տուն ուղարկեցին։ Ամուսինս նույնպես տուն վերադառնալու ճանապարհին է, քանի որ Փարիզում գրեթե ամեն ինչ փակ է, մարդկանց հորդորում են տանից դուրս չգալ»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Մարինե Գյուլումյանը:

Նելլի Մարգարյան

 

 

Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՕգոստոսին Հայաստանում սկսվում է նոր ալիքՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանՋո Բայդենը պայքարում է մետաստատիկ քաղցկեղի դեմ. նա նկատելիորեն թուլացել է․ WP29-ամյա տղամարդը առևանգել է նորապսակ զույգի երեխային՝ հարսանիքի ժամանակԼիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Դիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանԱրաղչին Լավրովին հայտնել է իրանական նավի վրա hարվածի համար Ուկրաինային պատասխանելու Իրանի իրավունքի մասին Փաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՌուսաստանն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում «Հայ վիրտոզներ» կրթական ծրագրի մասնակիցները` եվրոպական հեղինակավոր բեմերումՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ․ 20-ամյա տղան պատմում է, թե ինչպես է սպшնել մորը Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը. Նեթանյահու Երբ կավարտվի ռnւս-nւկրաինական պատերազմըՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Եթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա ԿոստանյանԵղվարդի ապօրինի hրաձգարանում զինանnց է հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Հաճախակի քոր, մաշկի գունափոխում, ինչպես է զարգանում թաքնված քաղցկեղըԳազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջ100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել էԴանա Ուայթը հայտնել է վնասվածքի պատճառով Քոնոր Մաքգրեգորի բացակայության ժամկետը Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիuտների վարքագիծը. Բաղայի Ավետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցԹրամփը դիտարկում է Իրանի հետ իրավիճակի զարգացման երեք տարբերակ. NYT Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել է Երևանում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքով Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան 8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում ենԻրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT Մեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Ուկրաինական ԶՈւ-ն գիշերը մի շարք hարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ