Ավտոմեքենա է ընկել Սևանա լիճը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 14-ին ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «ՎԱԶ 2107» մակնիշի T216AB123 պետհամարանիշի (վարորդ` Ս. Ա., ծնվ. 1963 թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Ս. Ա.-ին և ուղևոր` 1985 թ. ծնված Ա. Հ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Սևանի բժշկական կենտրոն:
Բժիշկները Ս. Ա.-ի վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Հ.-ինը՝ միջին ծանրության:



