Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հոգեբանական մթնոլորտն ընտանիքում

ԼԱՅՖ

Ի՞նչ է հոգեբանական մթնոլորտը: Դա ընտանիքում իշխող տրամադրությունների, զգացմունքների ամբողջությունն է: Հեգեբանական մթնոլորտը որոշում է ընտանիքի անդամների միջև հարաբերությունների որակը:

Եվ կախված նրանից, թե ինչպիսի տրամադրություններ ու զգացմունքներ են գերիշխում, մթնոլորտը կարող է լինել ինչպես ուրախ ու ջերմ, այնպես էլ բացասական, քանդիչ: Դրական հոգեբանական մթնոլորտի առաջացման համար նախադրյալները ձևավորվում են, երբ ամուսնական դաշն են կնքում մարդիկ, ովքեր ունեն նման բնավորություններ, միևնույն արժեքային համակարգ և կենսական առաջնահերթություններ, ընդհանուր նպատակներ: Եվ այդ պարագայում ամուսինները համատեղ կյանքի ընթացքում միանման են զարգանում, նրանց կյանքը դասավորվում է հարթ և բարեկեցիկ:

Իրադարձությունների նման բարենպատ ընթացքը կարող են խափանել հիվանդությունը կամ այլ անկանխատեսելի հետևանքները: Սակայն սովորաբար այն մարդիկ, ովքեր ապրում են սիրո և փոխընբռնման մեջ, դժվար պահերին ևս սատարում են միմյանց և համատեղ են հաղթահարում առաջացած խնդիրները:

Ինչպե՞ս է ընտանիքում դրսևորվում դրական հոգեբանական մթնոլորտը

600x580

Սովորաբար այն ընտանիքը, որտեղ թագավորում է դրական հոգեբանական մթնոլորտը, հեշտ է որոշել ըստ դրա անադամների դրսևորած վարքից: Այդ մարդիկ շատ են միմյանց հետ շփվում, նրանք կիսվում են անցած օրվա տպավորություններով, տեսած իրադարձություններով, գալիք օրվա կամ ամսվա ծրագրերով:
Այդպիսի մարդիկ ձգտում են միմյանց հետ անցկացնել իրենց ազատ ժամանակը, միասին լինում են ոչ միայն տանը, այլև հյուր գնալիս կամ տարբեր միջոցառումներին: Որպես կանոն, նրանք լավ հարաբերություններ են պահպանում իրենց ամուսնու բարեկամների և ընկերների հետ: Այդպիսի ընտանիքներում ամուսինները հոգ են տանում մեկը մյուսի նկատմամբ, աշխատում ուրախացնել մեկմեկու: Ձգտելով պահպանել դրական հոգեբանական մթնոլորտ, ամուսինները միմյանց նկատմամբ ոչ թե հակաճառում, վախեր կամ նեղացկոտություն են դրսևորում, այլ ուշադրություն, հոգատարություն և երախտիք:

Բացասական հոգեբանական մթնոլորտը և դրա հետևանքները

600x580

Բացասական հոգեբանական մթնոլորտ կարող է ձևավորվել անգամ այն ընտանիքնում, որը դրսից բարեկեցիկ է երևում: Այդպիսի ընտանիքում յուրաքանչյուրն ապրում է իր կյանքով, չկա լիարժեք շփում և հոգեկան միասնություն: Այդպիսի իրավիճակ ձևավորվում է, երբ մարդիկ անհամատեղելի են միմյանց հետ՝ պայմանավորված տարբեր դաստիարակությամբ, սոցիալական կարգավիճակով, արժեքներով և համոզմունքներով, ինչպես նաև՝ ընդհանուր նպատակներ չունենալով:

Բացասական հոգեբանական մթնոլորտը վատ հետևանք է ունենում ընտանիքի յուրաքանչյուր անդամի զգացմունքային իրավիճակի վրա, սակայն ամենից շատ տւժում են երեխաները: Երեխան պետք է մեծանա լիակատար համաձայնության և փոխըմբռնման, հարգանքի ու հոգատարության մթնոլորտում. միայն այդ դեպքում երեխան կմեծանա որպես հոգեբանորեն առողջ և երջանիկ մարդ:

Աղբյուր` LADYNEWS.am

Ռուբլին կտրուկ էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Այսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանՎայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ. Axios Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն ՀՀ բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների եւ քվեարկել ընդդեմ վարչական լծակներ գործածող ուժերի. Փաշինյան Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Թրամփ. ԱՄՆ-ը կարող է հենց նույնիսկ հիմա դուրս գալ Իրանի հետ հակամարտությունից Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Վենսը դեմ է հանդես եկել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքը