Արտակարգ դեպք Երեւանում. հետապնդել է 9-ամյա աղջկան եւ շքամուտքում անառակաբարո գործողություններ կատարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախորդ տարվա սեպտեմբերի 14-ի գիշերը մի քաղաքացի ոստիկանություն հաղորդում էր տվել, որ անհայտ անձը հետապնդել է 9-ամյա դստերն ու իրենց շենքի շքամուտքում փորձել անառակաբարո գործողություններ կատարել: Աղջիկն էլ բղավելով փախել է:
Ոստիկաններին հաջողվել է պարզել կասկածյալի ինքնությունը եւ բնակության վայրը: Պարզվել է, որ կասկածյալ Ա. Վ.-ն լքել է Հայաստանը եւ գտնվում է Ռուսաստանում: Ավելի ուշ նա վերադարձել է եւ բերման ենթարկվել ոստիկանություն:
Նա խոստովանել է, որ ինքն է շքամուտքում 9-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել: Տուժող աղջիկը ճանաչել է նրան:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



