Միանգամից երկու կին մարտի վերջին առաջին անգամ դուրս կգա բաց տիեզերք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊատմության մեջ առաջին անգամ բաց տիեզերք դուրս կգա միանգամից երկու կին։ Դա տեղի կունենա մարտի վերջին, Միջազգային տիեզերակայանից։ Կմասնակցեն երկու ամերիկուհիներ՝ Էն Մակքլեյնը եւ Քրիստինա Քուկը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոտսի»-ն՝ հղում կատարելով NASA-ին։
Քուկը, որը Միջազգային տիեզերակայան կթռչի մարտի կեսին, Տիեզերագնացների պատրաստման կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ թռիչքի ժամանակ դուրս կգա բաց տիեզերք Մակքլեյնի հետ միասին, որը գտնվում է տիեզերակայանում։ Բաց տիեզերք դուրս գալու ժամկետը չի նշվել։
NASA-ի կայքում տեղեկացվում է, որ մարտի 29-ին Մակքլեյնը եւ Քուկը դուրս կգան բաց տիեզերք։
Կանանցից առաջինը 1984 թվականին բաց տիեզերք է դուրս եկել խորհրդային տիեզերագնաց Սվետլանա Սավիցկայան։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



