Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում տեղի կունենա «Նորարարական Հայաստան» միջոցառումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀարավային Կալիֆոռնիայի համալսարանում մայիսի 18-ին տեղի կունենա «Նորարարական Հայաստան» միջոցառումը, տեղեկացնում է Asbarez-ը։ Միջոցառման շրջանակում, որը կազմակերպելու է հայագիտության ինստիտուտը, ներկաները գաղափարներ եւ փորձ կփոխանակեն։ Հանդիպման ժամանակ երիտասարդ գիտնականները կպատմեն իրենց արմատների, հետհեղափոխական Հայաստանի ղեկավարների, արվեստի եւ երաժշտության մասին։
Աղբյուրի համաձայն՝ ծրագիրը հիմնված է «Հին ճանապարհներից դեպի արմատներ» հայեցակարգի վրա։ Միջոցառմանը հանդես կգան երաժիշտներ, լեգենդար կլառնետահար Ռիչարդ Հակոբյանը, նրա որդին եւ թոռները, ինչպես նաեւ երաժշտական խմբեր Բեյրութից եւ Հայաստանից։ 2017-ին միջոցառմանը մասնակցել է մոտ 4000 մարդ ամբողջ Կալիֆոռնիայից։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



