Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գուցե 50 համարի երթուղայինն է՞լ է ուզում սնանկանալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջերս մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել, թե Երևանի միկրոավտոբուսային երթուղային գծերը սպասարկող ընկերությունները սկսել են մեկը մյուսի հետևից սնանկության մասին հայտարարել: Ի դեպ, օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ չէր թաքցրել, որ 75 համարը սպասարկող ընկերությունը կարող է ծանր կացության մեջ հայտնվել, քանի որ ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը չի կատարել իր առջև դրված հարկային պարտավորությունները: «Թե ի՞նչ կլինի, չեմ կարող ասել»,– ասել էր Նավասարդյանը:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանն էր տեղեկություն տարածել, որ 61 համարի երթուղին սպասարկող ընկերության սնանկացման պատճառով 18 համարի երթուղու վերջնակետը Մուշականից կտեղափոխվի Վարդաշենի 6–րդ փողոց: Սա թույլ էր տալիս եզրակացնել, որ, հավանաբար, հարկային պարտավորությունները չկատարած այլ երթուղիներ սպասարկող ընկերություններն էլ մեկը մյուսի հետևից սնանկության մասին կսկսեն հայտարարել: Դրանով մի կողմից գուցե փորձեն սաբոտաժի ենթարկել քաղաքային իշխանություններին, մյուս կողմից էլ փորձեն ուղևորների շրջանում դժգոհություններ առաջացնել տեղական իշխանությունների հանդեպ: Բայց հիմա մեկ այլ երթուղի սպասարկող ընկերության մասին: Վերջին շրջանում սկսել է բավականին վատ աշխատել նաև մայրաքաղաքի 50 համարի երթուղին սպասարկող ընկերությունը: Մեզ ահազանգած ուղևորները տեղեկացնում էին, որ վերջին օրերին առավոտյան ժամերին միկրոավտոբուսները սկսել են մոտ կես ժամ տարբերությամբ գալ, իսկ երեկ բոլոր կանգառնելում կես ժամից ավելի են մարդիկ ստիպված եղել սպասել, մինչև 50 համարի հերթական միկրոավտոբուսն է մոտեցել: Ի դեպ, աշխատանքային ժամի ավարտից հետո էլ վիճակն առանձնապես նախանձելի չէ: Երեկոյան էլ այդ երթուղուց օգտվելու համար պետք է մեկ ժամից ավելի կանգնել, քանի որ դեպի Կոմիտաս գնացող միկրոավտոբուսները Աբովյան փողոցով անցնելիս արդեն այնքան գերբեռնված են լինում, որ վարորդները շատ հաճախ կանգառներում չեն էլ կանգնում:

Հետաքրքիրն այն է, որ այդ իրավիճակից դժգոհող ուղևորներին վարորդները պատասխանում են, թե ուղևոր հավաքելով են գալիս և այդ պատճառով են առավոտյան ուշանում, իսկ երեկոյան ժամերին էլ չեն կանգնում, քանի որ Աբովյան փողոցի մոտակայքում արդեն տեղ չի լինում միկրոավտոբուսի մեջ: Եվ այս պայմաններում մարդիկ փորձում են աշխատանքից չուշանալ, երեխային հասցնել դպրոց, մանկապարտեզ կամ վերցնել այնտեղից...

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն 25 տարեկանում կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Տիգրան ԳրիգորյանըԱվագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր Կամենդատյան4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան Երիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ ՄխիթարյանԲանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոն կա․ Տիգրան Աբրահամյան 16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՕդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն Նիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանՌուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Հայ շախմատիստները առաջատարների թվում են Եվրոպայի Մ20 շախմատի առաջնությունում Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել. ՌԴ ԱԳՆ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին՝ բացահայտում է Գագիկ Սուրենյանը Ծննդյան նպաստի նոր կարգը․ ի՞նչ է փոխվում սեպտեմբերի 1-ից Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանԼույս չի լինելու Պատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԹեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ, այլ միջնորդների միջոցով փոխանակում է նրա հետ հաղորդագրություններ. Արաղչի Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»՝ ընդգծելով տնտեսական ճնշումը. Axios Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ