Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հանգիստ նստե՞լ, թե՞ ակտիվ քայլել. քաղաքական երկընտրանք

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Նախօրեին վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Օրվա բոցը» ժանրի հարց, որ լսել եմ այսօր. «Պարոն վարչապետ, հիմա հանգիստ նստենք տեղնե՞րս, թե՞ վեր կենանք ու քայլենք»: Փաշինյանը նշել է, որ մտածում է պատասխանի վրա: 

Իրականում այս հումորային տոնայնությամբ արված գրառումն արտահայտում է Հայաստանում ներկայիս ձևավորված քաղաքական իրավիճակը՝ իր բոլոր՝ լավ ու վատ կողմերով: «Հանգիստ նստեք տեղներդ» ձևակերպումը չնայած ուղղված էր նախկին իշխանության ներկայացուցիչներին ու նրանց հետ ենթադրաբար կապ ունեցող ներկաներին, սակայն ընկալվել է որպես ի շ խ ա նու թյան ար ձ ա գանք բո լ ո ր «ապակայունացնող» սուբյեկտներին: Մյուս կողմից էլ «վեր կաց և քայլիրը» կամ դրա տողատակը՝ ժողովրդին քաղաքականությանը և տնտեսությանը ակտիվ մասնակից դարձնելու կոչերը հակասում են հանգիստ նստելու տրամաբանությանը:

Խնդիրը, թերևս, այն է, որ գծված չէ հանգիստ նստողների ու քայլողների սահմանը: Իշխանությունը չի հստակեցնում, թե ովքեր պիտի հանգիստ նստեն տեղները՝ միայն նախկին իշխանություննե՞րը, թե՞ բոլոր նրանք, ովքեր կարող են ինչ–որ պահից խանգարել իշխանությանը: Միաժամանակ ժողովրդին աշխատելու, մասնակցելու, ակտիվ լինելու կոչերը այնքան շատ են, բայց դրանց մեխանիզմներն այնքան քիչ, որ անհստակ է, թե մինչև որ սահմանը կարելի է քայլել, որպեսզի չհայտնվես տեղում հանգիստ նստողների ճամբարում:

Փաշինյանի մեջբերած «բոցն», իրականում, փիլիսոփայական դիլեմա է, որն արտահայտում է ներկայիս քաղաքական իրավիճակի, այդ իրավիճակում առկա սուբյեկտների փոխհարաբերությունների ողջ դիապազոնը: Սպասել մինչև լավ կլինի՞, թե՞ աշխատել առանց սպասելու, բացառապես հետևել պաշտոնական կուրսի՞ն, թե՞ առաջ տանել սեփականը: Սրանք հռետորական հարցեր են, որոնց տակ թաքնված երկու հակադիր մոտիվացիաների մեջ իշխանությունը չի կողմնորոշվել: 

Գրառման վերջում Փաշինյանը նշում է, թե մտածում է պատասխանի վրա: Հուսանք՝ պատասխանը չի ուշանա: Իսկ մեր կողմից հուշում. երևի ոմանք իրոք պիտի հանգիստ նստեն տեղները, որ մյուսները կարողանան վեր կենալ ու քայլել: Ու կապ չունի, թե նշյալ «ոմանք» ովքեր են ու որ «ճամբարից»:

 

 

Կանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. տեսանյութ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը