«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին գտել են կախված վիճակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Մ.Պետրոսյանն ինքնասպան է եղել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Նրա խոսքով՝ 1965թ.-ին ծնված Մ.Պետրոսյանի դին հայտնաբերվել է սավանից ինքնաշեն եղանակով պատրաստված պարանով խցի պատուհանի ճաղավանդակից կախված վիճակում:
«Փաստի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ»,- շարունակեց Նավիկյանը։ Նախնական տեղեկություններով՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Վերջինս տեղեկացրեց, որ Մ.Պետրոսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այսինքն՝ բռնաբարության հոդվածով։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



