Կիևում կայացել է Ուկրաինայի հայերի միության նախագահի և Հայաստանի նոր դեսպանի հանդիպումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 20-ին, Կիեւում՝ Ուկրաինայի հայերի միության կենտրոնական գրասենյակում, կազմակերպության ղեկավարությունն ընդունել էր Ուկրաինայում Հայաստանի նոր դեսպանին:
Ինչպես հայտնում է AnalitikaUA.net- ը՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը ողջունել է Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանին, հույս հայտնելով, որ Կիեւի եւ Երեւանի միջեւ հարաբերություններն այսուհետ էլ դինամիկ կզարգանան:Հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը ներկայացրեց Ուկրաինայի հայերի միության գործունեությունը, խոսեց կազմակերպության նախաձեռնած ծրագրերի իրականացման մասին:
Հանդիպմանը քննարկվել է հայկական սփյուռքի հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը խոսեց պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքականության գերակայությունների մասին: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու:
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Ուկրաինայի հայերի միության մի շարք տարածաշրջանային ներկայացուցիչներ, կազմակերպության փոխնախագահներ եւ Ուկրաինայի երիտասարդ հայերի միության ղեկավարը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից




