Քաղաքացին աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, տեղում ծառայություն կատարող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները նկատել են այդ տղամարդուն, մոտեցել և հոգեբանական բանակցություններ վարելու արդյունքում կարողացել են համոզել, որ տղամարդը այդ ծայրահեղ քայլին չդիմի։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այնուհետև ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները նրան տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին, ում մոտ հայտնաբերվել է դյուրավառ նյութ, որով նա փորձել է կառավարության շենք մտնելուց հետո հրկիզել իրեն;
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Գյումրի քաղաքի բնակիչ՝ 54-ամյա Հարություն Պ.-ն է, ով ինչ-որ խնդիրներ է ունեցել և իր աղջկա հետ այցելել է կառավարության շենք։Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



