Վարդենիսի տարածքի տասնյակից ավելի բնակավայրեր հոսանքազրկված են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարդենիսի տարածքի տասնյակից ավելի բնակավայրեր նոյեմբերի 14-ի գիշերվա ժամերից հոսանքազրկվել են ավերիչ քամու պատճառած վթարների հետեւանքով: Ինչպես տեղեկացրեց «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ «Գեղամա» մասնաճյուղի Վարդենիսի էլցանցի պետ Արամ Մանուկյանը, քամին այս գիշեր տապալել է 12 հենասյÕ �ւն եւ կտրել տարբեր ուղղություններով ընթացող հաղորդալարեր: Վնասվել է 10 հազար վոլտ հաղորդման գծի 7 եւ ցածր լարման 5 հենասյուն: Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի խափանման հետեւանքով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածքի Գեղամասար, Նորակերտ, Փոքր Մասրիկ, Արփունք, Կախակն, Կուտական, Տրետուք, Սոթք, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Մաքենիս, Ախպրաձոր համայքները:»Այժմ ընթացիկ վերականգնումներ ենք իրականացնում, կփորձենք օրվա ընթացքում վերականգնել վերոնշյալ բնակավայրերի էներգամատակարարումը»,-նշեց Արամ Մանուկյանը:



