Կապանում 80-ամյա կինն ինքնասպան է եղել՝ թողնելով երկտող
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ինքնասպանություն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տան բնակիչ, 80-ամյա Սվետլանա Ա.-ն իրենց տանը ննջասենյակի դռնից ռետինե ճկուն թելով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։
Ոստիկաններն ու քննիչները տանը հայտնաբերել են երկտող, որտեղ գրված է եղել. «Ոչ մեկին մի մեղադրեք, ես գնում եմ տղաներիս մոտ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



