Մոսկվայում կրկին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, կիրառվել է զենք. լրատվամիջոցներ (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայում կրկին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, ըստ ռուսական «Հինգերորդ ալիք»-ի՝ մասնակիցները հրազեն են կիրառել: Դեպքի մասին տեղեկացրել են ականատեսները:
Նշվում է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել Մոսկվայի Լեֆոռտովսկի այգուց քիչ հեռու տարածքում, ոստիկանությունն այժմ ստուգում է տեղեկությունը:
Աղբյուրը հայտնում է, որ ծեծկռտուքին մասնակցել է մոտ 20 մարդ, տեղեկություններ կան մեկ տուժածի մասին: Ծեծկռտուքի մասնակիցների և վեճի պատճառների մասին մանրամասներ չկան:
Այլ տեղեկություններ չեն փոխանցվում:
Հիշեցնենք, որ օրերս Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող ժամանցի օբյեկտներից մեկում երեկ ուշ երեկոյան զանգվածային ծեծկռտուք և հրաձգություն է տեղի ունեցել չեչենական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



