Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թափառող շներն ու նորաստեղծ ՀՈԱԿ–ի նպատակը. Երևանի օրինակը կարող է վարակիչ լինել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թափառող կենդանիների խնդրի շուրջ ավելի վաղ ձևավորված գաղափարն այսօր իրականություն է դառնում:

Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ, «Դինգո թիմ» հ/կ հիմնադիր նախագահ Օվսաննա Հովսեփյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ խնդրի շուրջ ՀՈԱԿ ստեղծելու գաղափարը կար դեռ շատ վաղուց: 

«ՀՈԱԿ–ի անհրաժեշտության մասին մենք խոսում էինք դեռ նախկին իշխանությունների օրոք, քանի որ մասնավորի դեպքում շատ է մեծանում թե՛ կոռուպցիայի ռիսկը, թե՛ ընդհանուր անվերահսկելիությունը: Այդ պատճառով թե՛ մենք և թե՛ տարբեր հ/կ–ներ գտնում էինք, որ այդ մարմինը պետք է լինի համայնքապետարանի պատասխանատվության և ենթակայության տակ»,–ասաց նա՝ հավելելով, որ, ի վերջո, քաղաքապետարանը ևս միացավ այդ գաղափարին, և այդպես ստեղծվեց ՀՈԱԿ–ը:

Խոսելով գործառույթներից, վերահսկողական մեխանիզմներից և ՀՈԱԿ–ի լիազորություններից՝ Օվսաննա Հովսեփյանը նշեց, որ ՀՈԱԿ–ը զբաղվելու է հարցի ընդհանուր համակարգմամբ:

«ՀՈԱԿ–ը զբաղվելու է ստերջացմամբ: Այս պահին նախատեսվում է շների ընդհանուր քանակի 75 տոկոսի ստերջացում: Այսինքն, հաշվարկված մոտ 6000 շնից 4500 էգ պարտադիր պետք է ստերջացվի, և առողջ գլխաքանակը պետք է վերադարձվի այն տարածք, որտեղից վերցվել է: Այսինքն, տարածքում անպայման շների որոշակի քանակ պետք է լինի, որ այլ տարածքներից նոր շներ չգան, իսկ այդ կենդանիներն իրենց տարածքում երկարատև մնան: ՀՈԱԿ–ը զբաղվելու է նաև կենդանիների համարակալմամբ, պատաստմամբ, ճիճվաթափմամբ և անհրաժեշտ այլ միջոցառումներով, որպեսզի նրանք մարդկանց առողջության համար անվտանգ լինեն»,–նշեց մեր զրուցակիցը:

Հաշվի առնելով «Unigraf–x»–ի թողած «ժառանգությունն» ու խնդիրները՝ Օվսաննա Հովսեփյանը շեշտեց, որ իրականում ՀՈԱԿ–ի ուսերին առկա բեռը շատ մեծ է. «Տարիների չարած աշխատանքի արդյունքում է, որ մենք այսօր այսպիսի ոհմակներ ունենք: Եթե տարիների ընթացքում ստերջացում արվեր, շներն այս տեմպերով չէին բազմանա, քանի որ բազմացման ենթակա շուն գրեթե չէր լինի: Ստացվում է, որ նախորդ տարիների չարված աշխատանքն այս պահին ՀՈԱԿ–ի ուսերին է»:

Այժմ, նրա խոսքով, կան առաջնային հարցեր:

«Այս պահին կան հրատապ հասցեներ, որոնք քաղաքապետարանը փոխանցում է մեր կազմակերպությանը, և մենք կամավորական օգնության կարգով տեղային փոքր լուծումներ ենք տալիս: Այսինքն, այդ տարածքից կենդանիներին տանում ենք, ստերջացնում, և եթե նրանք շատ են տարածքում, մի մասին ավելի քիչ խտություն ունեցող տարածքում ենք բաց թողնում, մյուս մասին՝ իրենց սեփական տարածքում: Եվ ստերջացման ամբողջ գաղտնիքն այն է, որ այդ դեպքում ոհմակն ուղղակի ցրվում է: Այսինքն՝ ստերջացված շները ոհմակ չեն հավաքում և չեն շրջում ոհմակներով»,–ասաց նա՝ հավելելով, որ սա ստերջացման ամենամեծ դրական կողմն է»,–նշեց նա:

«ՀՈԱԿ–ը պատրաստ է համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ՝ շտապօգնության մասով, որովհետև ՀՈԱԿ–ի բյուջեով չի նախատեսվում հիվանդ կամ վնասվածքներ ունեցող կենդանիներին բուժօգնություն ցուցաբերել: Այդ առումով, օրինակ, «Դինգո թիմը» պատրաստվում է աջակցել քաղաքապետարանին: Որքանով մեր ռեսուրսները կբավականացնեն, կվերցնենք վիրավոր կենդանիների որոշակի զանգված, կբուժենք, կվերադարձնենք ստերջացման, որ քնեցման ենթակա կենդանիները հնարավորինս քիչ լինեն»,–ընդգծեց Օ. Հովսեփյանը:

Թեև այս միջոցը կիրառելու արդյունքը ավելի ուշ է նկատելի դառնում, բայց այն տևական է և հիմնական. «Այսինքն, եթե 20 տարվա սպանդի հետևանքով մենք այսօր դեռ ոհմակներ ունենք, հինգ տարվա ստերջացման արդյունքում թիվը 6000–ից կարող ենք նվազեցնել ու հասցնել մինչև մի քանի հարյուրի»:

Օվսաննա Հովսեփյանի խոսքով, ժամանակի ընթացքում ամբողջ Երևանի տարածքում հարցը կլուծվի:

«Իհարկե, կարևոր է, որ նաև հարակից համայնքներում հարցը լուծվի: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր մասնակցությամբ Աբովյան քաղաքում ևս իրականացվում է ստերջացման ծրագիր, Էջմիածնի քաղաքապետարանի հովանավորությամբ այդ քաղաքում ևս սկսել ենք նման ծրագիր: Այդպիսի գաղափար կա նաև Ջրվեժի համար: Մեծ հաշվով, գործընթացը նաև իրենց համայնքներում սկսելու առումով հարակից համայնքները նույնպես շատ դրական են տրամադրված: Իրականում ամբողջ ՀՀ–ով մեկ պետք է հարցը լուծվի, որպեսզի գաղափարն արդյունավետ լինի: Միակ արդյունավետ միջոցը ստերջացումն է»,–ասաց նա՝ նշելով, որ տարիների չարած ստերջացումն ընդամենը մի քանի ամսում կարող է հսկայական ոհմակներ կուտակել, ինչին այսօր բոլորս ենք ականատես:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՀորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն աշնանըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Որտե՞ղ են հայերը կորցնում ամենաշատ գումարը․ 5 սխալ, որոնք անում են շատերըԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Որ դեղերը չի կարելի խմել նույն օրը․ վտանգավոր սխալներ, որոնք կարող են անգամ մահ առաջացնել Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանՆար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ընդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Ուկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ջրի խնդիրը մոտենում է․ ինչ կարող է սպասվել Հայաստանին առաջիկա տարիներինՄոսկվան այս փուլում հավատարիմ է մնում Անքորիջի պայմանավորվածություններին. Գալուզին Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Նիժնեկամսկի վրա. կան զոհեր Վթարային ջրանջատումներ․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 10-ին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն 25 տարեկանում կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Տիգրան ԳրիգորյանըԱվագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր Կամենդատյան4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան