Իրանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի հարավարևելյան շրջանում որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին:
«Զոհերի թիվը հասել է 41-ի, որոնց թվում են Իրանի «Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի» անդամներն ու խաղաղ բնակիչները»,- ասվում է «Ֆարս» գործակալության թվիթերյան հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր 20 զոհի և ևս 20 վիրավորի մասին: Նշվում էր, որ զոհվածները զինվորականներ են: Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, սակայն ոչ մի ահաբեկչական կազմակերպություն դեռևս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



