Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԶՈւ-ում առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 46.2%-ով. ՀՀ զինդատախազությունն ամփոփել է 2018թ. գործունեության արդյունքները

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Փետրվարի 12-ին ամփոփվել են 2018թ. ընթացքում ՀՀ զինվորական դատախազության գործունեության, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի արդյունքները:

Անցկացված խորհրդակցությանը, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազությունների դատախազները, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ-ից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից:

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը զեկուցել է զինված ուժերում հանցագործության դեպքերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության, պետական շահերի պաշտպանության, մեղադրանքի պաշտպանության և Սահմանադրությամբ դատախազության համար նախատեսված մյուս լիազորությունների շրջանակներում իրականացված աշխատանքների, զինված ուժերում հանցավորության հիմնական վիճակի և շարժընթացի, դրանց կանխման, բացահայտման և մեղավորների քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման առաջնահերթությունների իրագործման արդյունքների մասին:

2018թ. ընթացքում ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 3525 դեպք՝ նախորդ տարվա 3416-ի դիմաց: Դրանցից 2358-ը, կամ 66.9%-ը եղել են պատահարներ-զանցանքներ, 1140-ը կամ 32,3%-ը հանցագործություններ:

Վերջիններիցս 63,8%-ը` զինվորական, 36,2%-ը` այլ ընդհանուր բնույթի հանցագործություններն են:

Նախորդ տարվա համեմատ հանցագործությունները նվազել են 5.5%-ով: Ծանր հանցագործություններն աճել են 9 դեպքով կամ 8.1%-ով, սակայն առանձնապես ծանր հանցագործությունները (2017թ.՝ 80 դեպք) նվազել են 37 դեպքով, կամ 46.2%-ով:

 

2018թ. արձանագրված 43 առանձնապես ծանր հանցագործություններից 7-ը հակառակորդի կողմից կատարված սպանության դեպքեր են, 1-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության, 1-ը զինծառայողի կողմից քաղաքացիական անձի սպանության, 1-ը՝ անհայտ անձի կողմից կատարված սպանության, 23-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձի, 2-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության փորձի,  1-ը՝ պետի կողմից ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ  կատարելու, 7-ը՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու: Հիշեցնենք՝ 2017թ. հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել էր 21-զինծառայող:
Ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 1173զինծառայող՝ նախորդ տարվա 1813-ի դիմաց, այսինքն՝ արձանագրվել է նվազում 640-ով, կամ 35.3%-ով: Ընդ որում՝ գրեթե կրկնակի նվազել է ծանր մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների թիվը (54-102):

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը նման արդյունքները պայմանավորել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների և զորամասերի միջին ու բարձր հրամանատարական կազմի կողմից դրսևորվող հետևողականությամբ: Սպանության, սպանության փորձի, ինքնասպանության, առողջությանը ծանր վնաս հասցնելու, ստորադասի նկատմամբ բռնի գործողության կամ դրա սպառնալիքի ցանկացած դեպքով քննության առարկա է դարձվում համապատասխան պաշտոնատար անձանց կողմից դրանք կանխելու հնարավորության և առհասարակ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հանգամանքը:

Ըստ հանցատեսակների՝ նվազել են զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները՝ 10.4%-ով, ռազմական գույքն օգտագործելու և պահպանելու, զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հետ կապված հանցագործությունները՝ 33.3%-ով, ռազմական տեխնիկայի օգտագործման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 39.1%-ով, կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունները՝ 33.3%-ով: Փոխարենը աճել են  հատուկ ծառայությունների կրման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 22.2%-ով, զինվորական պաշտոնեական հանցագործությունները՝ 29.3%-ով, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները՝ 32.1%-ով: Նախորդ տարիների համեմատ էապես նվազել են զորամասն ինքնակամ թողնելու դեպքերը: Հանցագործությունների բացահայտումը կազմել է 97.1 %, գրեթե նույնքան, որքան 2017թ.: 

Ամփոփման ընթացքում ինչպես ՀՀ գլխավոր դատախազը, այնպես էլ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել են զորամասերի հրամանատարների՝ որպես հետաքննություն իրականացնող մարմինների, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու համար անհրաժեշտ գիտելիքները և հմտությունները զարգացնելու անհրաժեշտությունը, ինչը զորամասերում հանցավոր դրսևորումները բացահայտելու և դրանցով պատշաճ քննություն ապահովելու, քրեական պատասխանատվության անխուսափելիության գիտակցման արմատավորմամբ զինծառայողներին հանցավոր վարքագծից հնարավորինս զերծ պահելու կարևոր նախապայմաններից է: Այդ նպատակով խնդիր է դրվել մշակել և իրականացնել համապատասխան ծրագրեր: ՀՀ գլխավոր դատախազը համոզմունք է հայտնել, որ զորամասերի հրամանատարների գործունեության արդյունավետության գնահատման չափանիշներից պետք է դարձնել նրանց կողմից հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ցուցաբերված ջանասիրությունը:

2018թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 182 դեպք, ինչը 66-ով կամ 56.9%-ով ավելի քան 2017թ.-ից: Բոլոր դեպքերի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ և դատախազական հսկողությամբ նախապատրաստվել են նյութեր, իսկ դրանցից 173-ով  հարուցվել են քրեական գործեր՝ հիմնականում խարդախության, հափշտակության, կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու, իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու և այլ հականիշներով: Կոռուպցիոն բնույթի 43 քրեական գործեր 86 անձանց վերաբերյալ՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:

Կոռուպցիոն հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով ԶՈՒ  ստորաբաժանումներում շարունակվում են նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացմանը միտված համալիր միջոցառումները: Ընդհանուր առմամբ 2018թ. քննված, ավարտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով հիմնավորվել են 422.236.614 դրամի նյութական վնասի պատճառման փաստեր, ինչը 7.3 անգամ ավելի է 2017թ. ցուցանիշից: Մինչդատական վարույթում վերականգնվել է 410.653.037 դրամը, որը 8 անգամ գերազանցում է 2017թ.արդյունքը:

2018թ. շուրջ 61,9%-ով նվազել են կրկնահանցագործությունները, ինչը մեծապես պայմանավորված է հանցագործություններ կատարած զինծառայողների նկատմամբ զորամասերի հրամանատարությունների, ՌՈ բաժինների և կայազորների զինդատախազությունների աշխատակիցների կողմից իրականացված խիստ հսկողությամբ, նրանց հետ տարվող բացատրական աշխատանքներով:

Արթուր Դավթյանն անհրաժեշտ է համարել ուսումնասիրել, թե կրկնահանցագործությունների դինամիկայի վրա ինչպիսի ազդեցություն է ունենում թեթև և միջին ծանրության հանցագործություն կատարած զինծառայողների նկատմամբ նրանց կողմից գործուն զղջալու, հանցագործությունն առաջին անգամ կատարված լինելու դեպքերում հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու պրակտիկան: Ըստ գլխավոր դատախազի՝ հանցավոր շեղում թույլ տված երիտասարդների նկատմամբ ներողամտության ցուցաբերումը շատ դեպքերում կարող է նրանց վրա ավելի մեծ դրական ազդեցություն թողնել ոչ միայն զինվորական ծառայության, այլ նաև հետագա ողջ կյանքի ընթացքում:

ՀՀ գլխավոր դատախազը գոհունակություն է հայտնել ԶՈւ-երում կատարված հանցագործության դեպքերով քննվող քրեական գործերով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների հիմնավորվածության առթիվ, ինչի արդյունքում մի կողմից զգալիորեն նվազել են կալանքի միջնորդությունները, մյուս կողմից աճել է ներկայացվող միջնորդությունները դատարանների կողմից բավարարելու ցուցանիշը: Գլխավոր դատախազը հորդորել է շարունակել այս ուղղությամբ աշխատանքները՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով դատախազական ներգործության բոլոր գործիքները:

Արթուր Դավթյանն առանձնահատուկ կարևորել է դատախազների կողմից պատկան օղակներին միջնորդագրեր ներկայացնելու լիազորության գործադրմամբ զինված ուժերում արձանագրվող հանցագործության յուրաքանչյուր դեպքի կատարմանը նպաստող պայմանների ու պատճառների չեզոքացմանը նպաստելու դատախազների առաքելությունը՝ նկատելով, որ այս ուղղությամբ նախաձեռնողականության մակարդակը բարելավվել է մոտ 25 տոկոսով: 

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Զինվորական դատախազությանը բանակում հանցավորության դեմ պայքարում կատարած աշխատանքի համար: Նա կարևորել է համատեղ ուժերով զինված ուժերում այնպիսի մթնոլորտի ձևավորումը, որն առավել անվտանգ կդարձնի զինվորական ծառայությունը, կերաշխավորի յուրաքանչյուրի, այդ թվում քրեական վարույթում ներգրավված բոլոր զինծառայողների իրավունքների լիարժեք պաշտպանությունը, և որի պայմաններում առավել կմեծանա բանակի նկատմամբ հանրային վստահության մակարդակը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են առանձին արդիական խնդիրներ, որոնց լուծումների ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են մի շարք հանձնարարություններ:

Զելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը