Հնդկաստանը զենքի գնման 100 մլն դոլարանոց պայամանագիր է կնքել ԱՄՆ-ի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանը պայմանագիր է ստորագրել 72 400 ամերիկյան արտադրության SIG 716 ինքնաձիգ գնելու մասին: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Հնդկական աղբյուրի տվյալներով՝ պայմանագրի արժեքը կկազմի 7 մլրդ ռուպի՝ մոտ 100 մլն դոլար:
7,62 մմ տրամաչափի SIG 716 ինքնաձիգերը մատակարարվելու են առանձին խմբաքանակներով 4 տարվա ընթացքում: Դրանք կփոխարինեն հնդկական արտադրության INSAS հրացաններին, որոնցից դժգոհում են զինվորականները:
Հնդկաստանն աշնանը С-400 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման պայամանգիր է կնքել նաև Ռուսաստանի հետ: Գործարքի գումարը գերազանցում է 5 մլրդ դոլար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



