Բոլթոնը ծաղրել է Մադուրոյին, ում ելույթի ժամանակ լույսն անջատվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱզգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը ծաղրել է Մադուրոյին, ում ելույթի ժամանակ լույսն անջատվել է՝ հայտնում է ՌԻԱ նովոստին՝ վկայակոչելով Twitter-ում Բոլթոնի գրառումը։
«Մադուրոյի մաֆիայի համար Վենեսուելայում եկել է «հանգցրեք լույսերի» ժամանակը»,- գրել է Բոլթոնը։
Նա տեղադրել է նաեւ տեսանյութը, որտեղ Մադուրոյի ելույթի ժամանակ լույսը սկսում է թարթել, այնուհետեւ հանգչում է՝ ստիպելով Վենեսուելայի նախագահին ընդհատել ելույթը։ Էլեկտրականության անջատումները հաճախակիացել են Վենեսուելայում տնտեսական ճգնաժամի պատճառով։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



