Մեքսիկայում հրազենից սառնասրտորեն սպանել են հայտնի ռադիոհաղորդավարին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌադիոհաղորդավար Խեսոս Ռամոս Ռոդրիգեսը սպանվել է շաբաթ առավոտյան՝ մեքսիկական Տաբասկո նահանգի Էմիլիանո-Սապատա քաղաքի սրճարաններից մեկում՝ հայտնում է Excelsior-ը։
Նախնական տվյալներով, Ռամոսը եղել է ընկերների հետ։ Սրճարանին է մոտեցել մի ավտոմեքենա, նրանից դուրս է եկել երեք մարդ, որոնք հրազենից կրակել են լրագրողի վրա։ Կիրակի օրը սպանվածը պետք է դառնար 59 տարեկան։ Նա Nuestra Region ռադիոալիքի հանրահայտ հաղորդավար էր։
Նահանգի ՆԳՆ ղեկավար Մարկո Մեդինան ցավակցություն է հայտնել լրագրողի մահվան կապակցությամբ եւ խոստացել մանրամասն քննել նրա սպանության հանգամանքները։
Հունվարի վերջին Հարավային Ներքին Կալիֆոռնիա մեքսիկական նահանգում սպանվել էր լրագրող Ռաֆայել Մուրուա Մանրիկեսը։
Մեքսիկայի Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի տվյալներով, 2000թ․ սկսած՝ երկրում սպանվել են մոտ 140 լրագրողներ, ԶԼՄ-ների եւս 21 աշխատակիցներ անհայտ կորել են։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



