Ողբերգություն՝ ՌԴ-ում․ Ավտոմեքենան, որի մեջ եղել են 4-ամյա աղջիկ եւ տղամարդ, սառույցի տակ է անցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Նիվա» ավտոմեքենան, որի մեջ եղել են 4-ամյա աղջիկ եւ տղամարդ, սառույցի տակ է անցել Պոլիստ գետի ափին գտնվող Հին Ռուսա քաղաքում։ Նրանց փրկել չի հաջողվել՝ հայտնում է Life-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Նովգորոդյան մարզի ՔԿ-ին։
Ավտոմեքենան գետի վրա է դուրս եկել այսօր, ժամը 9-ին, եւ ինչ-որ պահի մի հատվածում, որտեղ սառույցը հալված է եղել, ընկել է գետի մեջ։ Միջադեպին ներկա են եղել անցորդները, ովքեր փրկարարներ են կանչել։ Մի քանի ժամ անց ջրում գտել են փոքրիկի եւ վարորդի մարմինները։
Կատարվում է հետաքննություն։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



