Աշոտ Ղուլյանը հանդիպել է Արարատ Միրզոյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախահահի խորհրդական Անուշ Ղավալյանը։
«Արցախի խորհրդարանի արտաքին կապերի մեջ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Իսկ հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև փոխհարաբերություններն արտահայտված են ամենաբարձր ինստիտուցիոնալ մակարդակով՝ ԱՀ ԱԺ - ՀՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությամբ։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ քննարկելու միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման հնարավորությունները և նիստի օրակարգում ներառվելիք հարցերի շրջանակը»,- գրել է նա:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



