Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շախմատի ու քաղաքականության ուղիղ կապը. ինչո՞ւ «վեզիրը» դարձավ «թագուհի»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Շախմատը իմաստուն խաղ է, և չնայած, ըստ էության, իրենից ներկայացնում է երկու բանակների՝ սևերի և սպիտակների պատերազմ, ուղղակի խաղ է և այնքան էլ կապ չունի քաղաքականության հետ: 

Իրականում այդպես չէ:

Պարզվում է, որ շախմատն այն տեսքով, ինչպես հասել է մեզ և ներկայումս օգտագործվում է, ժամանակի ընթացքում ձևավորվել է հենց քաղաքականության շնորհիվ, և դրա օրինակները բազմաթիվ են:

Ինչպես բոլորը գիտեն, շախմատը հորինվել է մոտ 1500 տարի առաջ, Հնդկաստանում: Ըստ ավանդության, Հնդկաստանի թագավորներից մեկն իրեն շրջապատել էր շողոքորթ պալատականներով։ Նրանց կեղծ գովասանքներից թագավորը դարձել էր շատ ինքնահավան ու ինքնավստահ։ Կտրվելով իրականությունից՝ թագավորը չէր լսում ոչ միայն ժողովրդի ձայնը, այլև հաշվի չէր նստում փիլիսոփաների ու գիտնականների հետ։ Սիսսուն, որը նույնպես վշտացած էր թագավորի անձնական քմահաճույքներից ու ինքնահավանությունից, որոշում է ապացուցել թագավորին, որ նա ինքնըստինքյան ոչինչ է, որ նա չի կարող շահել որևէ պայքար առանց իր հպատակների, առանց նրանց պաշտպանության։ Սիսսու փիլիսոփան երկար մտածում ու վերջապես հնարում  է շախմատը։ Հետագայում այս խաղը «հասել է» նախ՝ Պարսկաստան, ապա՝ արաբական երկրներ, իսկ ավելի ուշ՝ Իսպանիա և այլ եվրոպական երկրներ: Դարերի ընթացքում խաղը փոփոխությունների է ենթարկվել, և այդ փոփոխությունները, կանոնները, կարծես թե, անդրադարձն են ժամանակի հասարակական հարաբերությունների: Թագուհին կարող է ութ ուղղություններով տեղափոխվել այնտեղ, որտեղ ցանկանում է: Արքան նույնպես կարող է, բայց ընդամենը «տոտիկ–տոտիկ» ընթանալով: Ինչո՞ւ է թագուհին այդպիսի հսկայական առավելությամբ օժտված, երբ արքային է «մատ» հայտարարվում, մանավանդ, եթե նկատի առնենք, որ շախմատը հորինվել է այն հեռավոր ժամանակներում, երբ կանայք ու նաև թագուհիներն ամբողջովին իրավազուրկ են եղել, երբ տղամարդու գերազանցությունը կնոջ նկատմամբ ամենևին վիճարկման ենթակա չի եղել: Ի դեպ, եվրոպացիները դրան ոչ թե թագուհի են անվանում, այլ՝ «տիկին»: Իսկ հնում դա ոչ թե կին է եղել, այլ՝ տղամարդ: Պարսկաստանում կամ արաբական երկրներում թագուհուն «ֆերզ» կամ «վեզիր» են անվանում, որը, ինչպես գիտեք, շահի կամ խալիֆի բարձրաստիճան խորհրդականն է: Այդ իսկ պատճառով այն ամենաուժեղ ֆիգուրն է եղել: Երբ արաբները 10–րդ դարում շախմատը սկսում են տարածել Եվրոպայում, մասնավորապես Իսպանիայում, որը նրանց տիրապետության ներքո էր, մի շատ անհաջող թարգմանության պատճառով «վեզիր» բառը դառնում է «տիկին»: Կրկնեմ, դա այն ժամանակ էր, երբ ամբողջ Պիրենեյան թերակղզին մուսուլմանական ամիրայության մի մասն էր կազմում: Հետո՝ մոտ հինգ դար անց, սկսվում է «Ռեկոնկիստան», այսինքն՝ «Վերանվաճումը», որն ավարտվում է 1492 թվականին, երբ իսպանացիները գրավում են Գրանադան: Լիովին իրավահավասար «կաթոլիկ թագակիրները»՝ Ֆերդինանդն ու Իզաբելը, մահմեդականներին Միջերկրական ծովի աֆրիկյան ափ են նետում: Ահա այս Իզաբելն էլ փոփոխել է տալիս շախմատի կանոնները: Նա պահանջում է, որ այս խաղի մեջ տիկինը առավել մեծ իշխանություն ունենա: Եվ, համաձայն նրա պահանջի, շախմատի թագուհին արդեն կարող էր բոլոր ուղղություններով տեղաշարժվել:

Ֆրանսիական Մեծ հեղափոխության շնորհիվ է, որ շախմատի «զինվորը» հակառակորդին «ուտելու լիազորությամբ» է օժտվել: Մինչ այդ իրադարձությունը շախմատի զինվորը չէր կարող «ուտել», իսկ նրան, որպես «թնդանոթի միս», բոլորը կարող էին «ուտել»: Բայց 1789 թվականից հետո (հեղափոխությունը տեղի ունեցավ այդ թվականին) զինվորը ոչ միայն «ուտելու», այլ նաև «բարձրանալու» իրավունք է «նվաճում». հասնելով 8–րդ հորիզոնական՝ այն կարող էր վերածվել թագուհու, նավակի, փղի կամ ձիու, ինչպես հանրապետության արժանավոր քաղաքացիները: Բայց այս պահանջն ամբողջ աշխարհում չի ընդունվել: Թագուհին Իրանում և արաբական երկրներում այսօր էլ «վեզիր» է անվանվում, և ոչ մեկը չի համարձակվում նրան «տիկին» կամ «թագուհի» անվանել:

Հնում շախմատն անվանում էին «չատուրանգա», որը սանսկրիտից (հին հնդկերեն) թարգմանաբար նշանակում է «բանակների չորս զորամիավորում»: Այն արդեն իսկ շատ նման էր մերօրյա շախմատին. խաղը տեղի էր ունենում 8×8 խաղատախտակի վրա, սակայն վանդակները միագույն էին։ Սև ու սպիտակ վանդակների բաժանումը ի հայտ է եկել ավելի ուշ՝ Եվրոպայում: Խաղին մասնակցում էր ոչ թե երկու խաղացող, այլ՝ չորս, որոնցից յուրաքանչյուրն իր «զորքը» շարում էր խաղատախտակի մի անկյունում՝ հետևազոր (զինվորներ), հեծելազոր (ձի), ռազմական փղեր (փիղ) և ռազմակառք (նավակ): Զորքը ղեկավարում էր ռաջան՝ հնդիկ թագավորը: Խաղաքարերն ունեին չորս գույն՝ սև, կանաչ, դեղին և կարմիր: Խաղը շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև չէին ոչնչանում հակառակորդի բոլոր խաղաքարերը:

Ի դեպ, պարզվում է, որ անգամ եկեղեցին դրական ավանդ ունի շախմատի զարգացման գործում: Շախմատային ծալվող խաղատախտակը հայտնագործվել է 1125 թվականին՝ շախմատ խաղացող մի հոգևորականի կողմից: Երբ եկեղեցին արգելել է հոգևորականներին շախմատով զբաղվել, նա խաղատախտակը բաժանել է երկու մասի և ծալել այնպես, կարծես երկու գրքեր՝ մեկը մյուսի վրա դրված:

 

Կամո Խաչիկյան 

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա