Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Փետրվարի 19-ին մարդիկ կհանդիպեն Թումանյանի եւ աշխարհահռչակ մյուս հեքիաթագիրների հետ»․ Նարինե Թուխիկյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Past.am

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը ղեկավարել է կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հ. Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն, հոբելյանական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը։

Հիշեցնենք, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովը նախկինում ղեկավարում էր մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը։ Սակայն, Նարինե Թուխիկյանը պարզաբանեց, որ կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված, հաշվի առնելով, որ Մշակույթի նախարարությունը Սպորտի եւ երիտասարդության նախարարության հետ միասին միավորվելու են կրթության եւ գիտության նախարարությանը, այժմ հանձնաժողովը գլխավորում է ԿԳ նախարարը։

Նրա խոսքով՝ երեկ կայացած Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստի օրակարգում Թումանյանի ծննդյան հետ կապված միջոցառումների ծրագիրն էր թե՛ Երեւանի թանգարանում, թե՛ Դսեղի տուն-թանգարանում, թե՛ Թբիլիսիի։

Թուխիկյանն ասաց՝ Դսեղը փետրվարի 19-ին՝ Թումանյանի ծննդյան օրը նոր շունչ կստանա․ «Գյուղը կշնչի ու կապրի, սպասվում են բազմաթիվ հյուրեր Դսեղի տուն-թանգարան թե՛ Երեւանից, թե՛ Լոռու մարզի տարբեր համայնքներից»։

Երեւանում ժամը 11։00-ին շեփորահարները կազդարարեն Թումանյանի ծննդյան ավետիսը, իսկ թանգարանի ներսում հեքիաթային միջոցառումներ են նախատեսված․ «Այցելուները կհաղթահարեն աշխարհներ, որից հետո նրանց սպասվում է անակնկալ՝ հանդիպում Թումանյանի եւ աշխարհահռչակ մյուս հեքիաթագիրների հետ բառիս բուն իմաստով։ Կլինի նաեւ հրավիրատոմսերով երաժշտական միջոցառում, իսկ ժամը մոտ 20։00-ին հրավառություն է նախատեսված»։

Նա խոսեց նաեւ«Թումանյանի տառատեսակի» մասին, որը մեծն բանաստեղծի ինքնագիրն է, նրա ձեռագիրը թվայնացված տարբերակով։ «Փետրվարի 19-ից այն կտեղադրվի կայքում եւ ամեն մեկը ցանկության դեպքում կկարողանա գրագրություն կատարել Թումանյանի ձեռագրով։ Ընդ որում՝ այդ տառատեսակը ստեղծել ենք ոչ միայն հայատառ, այլ նաեւ լատինատառ եւ սլավոնատառ, որովհետեւ Թումանյանի արխիվում կան բավականին շատ գրություններ ռուսերենով արված եւ Թումանյանը մեկ գրություն ունի անգլերենով, երբ Ցեղասպանությունից հետո դիմում էր միջազգային կազմակերպություններին եւ դեսպանություններին, ստորագրում էր լատինատառ»,-եզրափակեց նա։

Նշենք, որ Հ․ Թումանյանի 150-ամյակին նվիրված տոնակատարությունները մեկնարկելու են փետրվարի 19-ին եւ տեւելու են 1 տարի։ Հավելենք, որ Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական օրացույցում։

Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին