Աշխատավարձերը՝ բարձրացնել, «պրեմիաները»՝ վերացնել
ՔԱՂԱՔԱԿԱՆՄեր տեղեկություններով՝ պարգևավճարների շուրջ ստեղծված աժիոտաժից և սկանդալային պատմություններից հետագայում խուսափելու համար իշխանությունները որոշել են վերանայել պետապարատի ընդհանուր աշխատավարձային ֆոնդը և այնտեղ վերաբաշխում կատարել: Մասնավորապես, մեր աղբյուրների պնդմամբ, նախատեսվում է պարգևավճարների «ինստիտուտը» հնարավորինս չեզոքացնելու համար կրճատել դրանց համար նախատեսված բյուջեն և այդ գումարներից որոշակի բաշխում կատարել աշխատավարձերի վրա: Այս կերպ մի կողմից կստեղծվի աշխատավարձերի բարձրացման ֆոն, իսկ մյուս կողմից, զուգահեռաբար, աստիճանաբար կարելի կլինի վերացնել ավանդական «պրեմիաները»: Ըստ թերթի տեղեկությունների, այս խնդրով համապատասխան գերատեսչություններին հրահանգավորել է վարչապետ Փաշինյանը, իհարկե՝ առայժմ ներքին կարգով:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



