Պուտինը նոյեմբերի 23-ին կայցելի Իրան՝ մասնակցելու գազ արտահանող երկրների համաժողովին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել Է, որ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին կայցելի Իրան՝ մասնակցելու Գազ արտահանող երկրների համաժողովին, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Ուշակովը նշել Է, որ նախատեսված են Պուտինի երկկողմ շփումները մասնակից երկրների ղեկավարների հետ:
«Մենք պատրաստվում ենք մասնակցել Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովին, որը նոյեմբերի 23-ին տեղի Է ունենալու Թեհրանում, եւ ակներեւ Է Ռուսաստանի մասնակցությունը բարձր մակարդակով, մեր նախագահը կմեկնի այնտեղ»,-ասել Է Ուշակովը լրագրողներին:
Դրա հետ մեկտեղ նա չի բացառել երկկողմ շփումների հնարավորությունը, հավելելով, որ այցը տեւելու Է մեկ օր:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...



