Հրազդանում ուսուցչուհին դասի ժամին հարվածել է աղջկա աչքին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 5-ին, Հրազդան քաղաքի թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Ինչսպես հայտնում է աղբյուրը, ժամը 13։30-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «վերին կոպի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան Հրազդան քաղաքի բնակիչ՝ 13-ամյա Դ. Մ.-ն է, ով սովորում է Հրազդանի հիմնական դպրոցներից մեկի 7-րդ դասարանում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ 1 օր առաջ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Անուշ Ասլանյանը դասի ժամին ձեռքի դրսային մասով հարվածել է իր աղջկա աջ աչքին, ինչն էլ դարձել է վնասվածք ստանալու պատճառ։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



