«Իմ քայլը» խմբակցությունից ցուցում չի եղել լրագրողներին ներս չթողնելու. Մակունցը ներողություն է խնդրել լրագրողներից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներողություն է խնդրել լրագրողներից՝ երեկ ԱԺ անցակետում տեղի ունեցածի առնչությամբ։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Հարգելի լրագրողներ, ուզում եմ ներողություն խնդրել երեկ ԱԺ անցակետում տեղի ունեցածի հետ կապված: «ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցությունից որևէ մեկի կողմից ցուցում չի եղել լրագրողներին ներս չթողնելու, ավելին, երբ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից տեղեկացա, որ անցակետում խնդիր է առաջացել, անմիջապես շտապեցինք միասին դեպի Բաղրամյան փողոց, որպեսզի տեղեկատվություն տրամադրենք մամուլին:
Միջոցներ կձեռնարկենք, որպեսզի հետագայում նման թյուրիմացություններ չառաջանան։
Նորից հայցում եմ ձեր ներողամտությունը»,– գրել է նա։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



