Կալուգայի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, կան զոհեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի Բաբինիսկի շրջանում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, հաղորդում է НТВ հեռուստաալիքը, կա 2 զոհ, ևս 22 տուժած հոսպիտալացվել է: Զոհերը մեծահասակներ են, իսկ տուժածներից 16-ը՝ երեխաներ:
Հաղորդվում է, որ ավտոբուսում 48 մարդ է եղել, որից 33-ը՝ երեխա: Երեխաները Յարցեվո գյուղից գնալիս են եղել մարզկենտրոն Կալուգա՝ մրցումների մասնակցելու:
Դեպքի առթիվ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար քրեական գործ է հարուցվել:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



