Արխանգելսկում ադրբեջանցի բիզնեսմեն է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրխանգելսկում անհայտ հանգամանքներում սպանվել է ադրբեջանցի բիզնեսմեն։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը՝ հայտնում է «Sputnik-Ադրբեջան»-ը։
Ծնունդով Ադրբեջանի Աղդաշի շրջանից 27-ամյա Ռուսլան Արիֆ-օղլի Հուսեյնովին սպանել են հրազենային հինգ կրակոցով։ Ընդ որում, դեռեւս դրդապատճառները հայտնի չեն, չի պարզվել նաեւ սպանողի ինքնությունը՝ հայտնում է Report-ը։
Արխանգելսկում Հուսեյնովը զբաղվում էր բիզնեսով, որը կապված էր փայտի առեւտրի հետ։
Նրա մարմինը Ադրբեջան կտեղափոխվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



