Եթե որոշվի, որ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն, ես կենթարկվեմ այդ որոշմանը. Վանեցյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը պատրաստ է ենթարկվել ցանկացած քաղաքական որոշման եւ եթե որոշվի, որ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն, ինքը կենթարկվի նաեւ այդ որոշմանը:
Այսօր՝ փետրվարի 1-ին, այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ նախարարը քաղաքական պաշտոն է. «Եթե ԱԱԾ ղեկավարը կլինի քաղաքական գործիչ, ուզի, թե չուզի, փորձելու է առաջ տանել իրենց քաղաքական ուժին»,-ասաց նա:
Հարցին, թե այդ դեպքում ԶՈւ-ն եւս ունի նախարար, ուրեմն նույնպես քաղաքականացված է, նա պատասխանեց. «Բանակն ունի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի ղեկավարը հանդիսանում է ԶՈՒ ԳՇ պետը, իսկ պաշտպանության նախարարը իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորությունները»,-նշեց նա:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է



