Դիմակավորված, զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում՝ Երևանում. թալանել են «Նոր Զովք» սուպերմարկետը՝ տանելով խոշոր չափի գումար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հունվարի 30-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում 2 անհայտ անձինք՝ դիմակավորված, զենքի նմանվող առարկայով մտել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի 85 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի նկուղային հարկում գտնվող պահեստային մաս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար ու դիմել փախուստի։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դիմակավորված անձինք նշված սուպերմարկետի օպերատորից հափշտակել են 1 մլն 230 հազար դրամ։
Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



