Կորսիկայում հրաձգություն է տեղի ունեցել. ոստիկանությունը բանակցում է հրաձիգի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիական Կորսիկա կղզու Բաստիա քաղաքում անհայտ տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի հեռուստաընկերությանը, հրաձգության հետևանքով մեկ մարդ մահացել է:
Հաղորդվում է, որ օրվա երկրորդ կեսին տղամարդը սկսել է կրակել անցորդների ուղղությամբ, այնուհետև դադարեցրել է կրակն ու փակվել տանը, որտեղ, հավանաբար, բնակվում է:
Ֆրանսիական հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպի հետևանքով վիրավորում է ստացել 6 մարդ: Հանցագործություն իրականացնելու դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանությունը բանակցություններ է վարում տղամարդու հետ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



