2018-ին ակումբները կատարել են մոտ 7 միլիարդ դոլարի 16533 միջազգային տրանսֆեր
ՍՊՈՐՏ2018 թվականին ֆուտբոլային ակումբները նոր խաղացողների ձեռք բերելու համար ծախսել են 7.03 միլիարդ դոլար: Տվյալը ներկայացրել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան: Այդ ցուցանիշը 10 տոկոսով գերազանցում է 2017 թվականի ընդհանուր ծախսը: 2017-ին ակումբներւ ծախսել էին 6.37 միլիարդ դոլար: Գումարի մեծ մասը ծախսել են ՈւԵՖԱ-ն ներկայացնող երկրների թիմերը՝ 78 տոկոս:
2018-ին 3975 ակումբ կատարել է 16533 միջազգային տրանսֆեր 175 երկրներ ներկայացնող ֆուտբոլիստների մասնակցությամբ:
Ամենաթանկ տրանսֆերը ֆրանսիացի Կիլիան Մբապեինն է՝ մոտ 200 միլիոն դոլար: Նա «Մոնակոյից» ՊՍԺ էր տեղափոխվել վարձակալությամբ 2017-ն, սակայն տրանսֆերն իրականացվել է 2018-ի ամռանը
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



